Loading...

Articles

Խորհուրդ չի տրվում ականջը մաքրել բամբակյա փայտիկներով

Մարի
Author:
Մարի
14:40, Monday, 18 March, 2013
Խորհուրդ չի տրվում ականջը մաքրել բամբակյա փայտիկներով

ԵՊԲՀ Քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի աշխատակից, «ՍՎՍԸ ՄԵԴԻԿ» ՍՊԸ-ի բժիշկ, աուդիոլոգ Գայանե Սարգսյանը քաղաքացիներին խորհուրդ տվեց ականջը չմաքրել բամբակյա փայտիկներով: Նրանց համոզմամբ ականջի մեջ ծծմբական գեղձեր կան, որոնք հատուկ պաշտպանիչ նյութեր են արտադրում: «Այն կարող է առաջացնել ծծմբային խցան կամ էլ վնասել ականջի նյարդը», - այսօր կայացած ասուլիսին ասաց բժիշկն ու հավելեց, որ այդ խցանը կարող է առաջացնել լսողական խանգարումներ:
     «Եթե ականջի մեջ որևէ խցան է առաջացել, ավելի լավ է ինքնագործունեությամբ չզբաղվել և դիմել մասնագետի», - խորհուրդ տվեց Հերացու անվան պոլիկլինիկայի քիթ-կոկորդ-ականջաբան Արմինե Աղաբաբյանն ու ավելացրեց, որ բամբակյա այդ փայտիկները ավելի լավ է փոխարինել սրբիչի ծայրով:

Նրանք նաև նշեցին, որ լսողության խանգարում կարող են առաջացնել նաև բարձր երաժշտությունն ու ականջակալի երկարատև օգտագործումը: «Ավելի լավ է ժամանակ առ ժամանակ այցելել մասնագետի և անցնել համապատասխան բուժզննում», - խորհուրդ տվեցին բժիշկները:
    
     Սկզբնաղբյուրը` tert.am

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
10350 | 0 | 0
Facebook