Loading...

Articles

Արի ու գնա ...

18:35, Sunday, 17 March, 2013
Արի ու գնա ...
     ...Ամենուր փնտրել եմ չկաս:
     ...Մի փորձիր ինձ փնտրել նորից:
     ...Իսկ այդ ով ասեց, որ դու ես մեղավոր: Ոչ, սիրելիս, դու անմեղ ես, և լոկ ես եմ միայն մեղավոր, ես` միակս` քո մեղսակից: Ես քեզ խնդրեցի տանել ինձ հեռու. դու անմեղդ տարար ինձ այնտեղ` բոլորից հեռու, բոլորից անջատ, բոլորից հանգած, բոլորից մեռած ու սառած բոլորից: Մեղքերի մեջ բոլոր, ես եմ միակ մեղավոր, լոկ միակս: Չկար ոչմեկ, կայինք ես ու դու, կայինք դու և ես, կայինք մենք` ես ու դու: Իմ անմեղ մեղսակից, ուր ես հիմա դու ինձ տարել; ԻՆձ տարար այնտեղ ու չկաս ոչ մի տեղ: Ես էլ նստել դիմադրում եմ կողքիս քամիներին, ու թվում է` չկա ետդարձի ուղի: Վերստին դու բերիր ու հեռացար անհետ, անվերադարձ: Իսկ ես «միակդ» բախտիս` քեզ կոչվածիդ եմ սպասում, սիրելիս: Գիտեմ էլ չես ուզում մնալ ինձ հետ, հասկանում եմ նորից ու կրկին: Միայն թե արի ու ետ տար ինձ: «Միակդ» հոգնել է մենակ այս կյանքից: Արի ու տար նրան անցյալ ինչ-որ տեղ, և թող որ նա ապրի երջանիկ, թեկուզ և առանց քեզ` իմ բախտի: Արի, շտապիր և ետ տար, տար այնտեղ որտեղից բերիր ու դու հեռացար: Սպասում եմ, բախտ իմ, մի լռիր այդպես, հոգնել եմ այս մթին լույսերից, արի և տար, արի... արի...արի...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5456 | 0 | 0
Facebook