Loading...

Articles

Քայլ առ քայլ

01:56, Saturday, 27 July, 2013
     Մեկ, երկու, երեք...
    
     Քայլեք...
     Քայլենք...
     Քայլ առ քայլ առաջ գնանք...
     Ու չկանգնենք...
    
     Ես ատում եմ կանգառները...
     Այդ անիմաստ հետ շարժվելը...
     Հետ ու առաջ տատանվելը...
     Ու կանգնելն եմ ատում գուցե...
    
     Մեկ, երկու, երեք...
     Շնչեք...
     Շնչենք...
    
     Շնչենք հանգիստ, շնչենք հանդարտ...
     Շնչել քեզ հետ, շնչել անհետ...
     Շնչել շնչիդ, շնչել կրծքիդ,
     Ամուր սեղմել, գրկել ամուր,
     Շնչել գրկում, շնչել:
    
     Փրկում:
     Փրկում չկա, շունչ է միայն:
     Ես ատում եմ նման շունչը,
     Որ կանգառում կանգ է առնում...
     Հետ է գնում, առաջ գալիս,
     Մերթ դողում է, մերթ լաց լինում,
     Մեկ-մեկ լռում, մեկ-մեկ գոռում,
     Մեկ-մեկ խեղդում շունչը ներսի,
     Ցավը ներսի...
    
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4290 | 0 | 0
Facebook