Loading...

Articles

Գիտելիքի և դպրության օրը Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցում

11:50, Saturday, 02 September, 2017
Գիտելիքի և դպրության օրը Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցում

Սեպտեմբերի մեկը տոն է, քանի որ ազգի գոյության հենասյունն ու հաղթանակի դրոշը բոլոր ժամանակներում եղել և մնում է գիտելիքը:

Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցը միշտ առանձնակի շուքով և խանդավառությամբ է նշել այս տոնը:

Դպրոցում տիրում էր տոնական մթնոլորտ։
     Կազմակերպվել էր նոր ուսումնական տարվան նվիրված միջոցառում՝ տարբեր դասարանների, աշակերտների մասնակցությամբ:

Միջոցառման ընթացքում իր գեղեցիկ խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը, իր ողջույնի խոսքում ասաց, որ լավագույն պարգևը աշակերտներին որակյալ կրթությունն է, որը պայմանավորված է ոչ միայն նորակառույց և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մասնաշենքով, այլև փորձառու, բանիմաց և բարձր որակավորում ունեցող ուսուցիչների առկայությամբ:

Առաջին դասարանի աշակերտները երդվեցին միշտ լավ սովորել, պահպանել հայ մշակույթն ու մայրենի լեզուն, լինել իրենց հայրենիքի արժանավոր քաղաքացի:

Մեր գեղեցիկ օրը մեզ հետ կիսեցին մեր շատ սիրելի բարեկամները` ՎՏԲ բանկի Բաղրամյանի մասնաճյուղը ի դեմս` Ա. Հովհաննիսյանի և Մյասնիկյանի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի աշխատակազմը, որոնք գեղեցիկ նվերներ էին պատրաստել։ Հարգելինե'րս, շնորհակալություն անակնկալի համար։
     Շնորհակալություն նաև Բաղրամյանի ներքին գործերի աշխատակազմին և մեր համայնքապետին` մեր տոնը կրկնակի դարձնելու համար:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1829 | 0 | 0
Facebook