Loading...

Articles

Հրաժեշտ Այբբենարանին

09:43, Saturday, 20 May, 2017
Հրաժեշտ Այբբենարանին

Այսօր աննկարագրելի տոն էր Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցում: 1-ին բ դասարանցիները հրաժեշտ էին տալիս Այբբենարանին: Նրանք շնորհակալություն հայտնեցին մեր մեծ ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցին, իրենց դասվար և երկրորդ մայր Էմմա Վարդնյանին և պատկերազարդ ու հետաքրքրաշարժ, իրենց անդրանիկ գիրք Այբբենարանին, գրաճանաչ դարձնելու և բազում գիտելիքներով զինելու համար:
     Հենց դպրոցում է նոր-նոր կյանք մտնող երեխան ձեռք բերում ընկերներ ու սկսում կայանալ որպես անհատ: Տոնական հանդիսության ընթացքում առաջին դասարանցիները ասմունքի, բեմականացումների, երգերի միջոցով ներկայացրին հայոց գրերի ստեղծման պատմությունը, այն կարևոր դերակատարությունը, որ հայ գիրն ու գրականությունն ունեցել են հայապահպանման գործում: Հնչեցին խոսքեր` նվիրված հայրենիքին, ուսուցչին, մորը, մայրենի լեզվին, և նրանք երդվեցին այն անաղարտ պահել և խոսել ճիշտ հայերենով:
     Ուրախալի փաստ է, որ հայն ապրել է, ապրում է, կապրի շնորհիվ մեսրոպյան գրերի, որի լիիրավ ժառանգորդը այսօրվա սերունդն է:
     Միջոցառման վերջում հնչեցին շնորհավորանքի և երախտագիտության խոսքեր
     թե' ծնողների, թե' ուսուցիչների, ինչպես նաև դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի կողմից։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3165 | 0 | 0
Facebook