Loading...

Articles

Շարունակվում են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները

17:27, Wednesday, 16 August, 2017
Շարունակվում են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման տարեկան ծրագիրը, որը մեկնարկել է մարտ ամսից, շարունակվում է ըստ սահմանված ժամանակացույցի:

Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել 748 շենքի հարթ տանիք, որից 378-ը` հիմնովին, իսկ 370-ը՝ մասնակի: Ըստ այդմ, արդեն իսկ հիմնանորոգված է 367, իսկ մասնակի՝ 305 շենքերի հարթ տանիք:
     Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել նաև 778 բազնաբնակարան շենքի թեք տանիք, որոնցից 10-ը` հիմնովին, 768-ը՝ մասնակի: Արդեն հիմնանորոգված է 6, իսկ մասնակի՝ 765 շենքի թեք տանիք:


    

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
     և հասարակայնության հետ կապերի վարչություն

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2156 | 0 | 0
Facebook