Loading...

Articles

Գղեցիկը բարդ է...

22:45, Friday, 15 March, 2013
Գղեցիկը բարդ է...

Հին հույն հեղինակներից մեկը, որի անունը, ցավոք, չի պահպանվել, գրել է. «եթե մեկը մարդկանց հրամայեր մի տեղում հավաքել գոյություն ունեցող բոլոր տգեղ իրոզություններն ըստ այդ մարդկանցից յուրաքանչյուրի կարծիքի, այնուհետև այդ ստեղծված կույտից վերցնել եղած գեղեցիկը, ապա այդ կույտում ոչինչ չէր մնա, քանի որ բոլոր մարդիկ մտածում են տարբեր կերպ...»: Գուցե թե այստեղ կա չափազանցություն, սակայն շեշտված է գեղեցիկի ընկալման հարաբերականությունը. գեղարվեստի նույն կտավը դիտորդներից մեկի հոգում առաջ է բերում ակնածանքի ու խոնարհումի զգացում, այնինչ մյուսն այդտեղ որևէ գեղեցկություն չի տեսնում:

Ընդունելով, այնուամենայնիվ, որ գեղեցիկի ընկալումը հարաբերական է` մտածողները փորձել են բացատրել, թե ինչ է գեղեցիկն ընդհանրապես:

Փորձե՜ք տարբերակել «սիրուն» և «գեղեցիկ» հասկացությունները: Երևի թե կտեսնեք, որ սիրուն ենք անվանում այն ամենը, ինչ արտաքինից է հրապուրիչ, իսկ գեղեցիկ լինելու համար կարիք ունենքնաև համապատասխան ներքինի: Գեղեցիկ կարող ենք համարել այն մարդուն, որի մարմնի համամասնությունները գուցե ոչ մի գեղեցկության մրցույթում չեն ընդունվի, բայց նրա կերպարում կա զգայուն հոգի, բարոյական ուժ, խորություն: Դրանք տվյալ մարդուն դարձնում են ավելի ԳԵՂԵՑԻԿ, քան մրցույթում հաղթող, բայց ներքին հոգևոր խորությունից զուրկ սիրունին: Այդպես է, քանի որ գեղեցիկին բնորոշ է ձևի և բովանդակության ներդաշնակությունը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4642 | 0 | 0
Facebook