Loading...

Articles

ԱՀԱԶԱՆԳ ՍԱ ԳԱՂԹ Է, ՈՉ ԹԵ ԱՐՏԱԳԱՂԹ

17:32, Monday, 07 August, 2017
ԱՀԱԶԱՆԳ ՍԱ ԳԱՂԹ Է, ՈՉ ԹԵ ԱՐՏԱԳԱՂԹ
     ՍԱ ԳԱՂԹ Է, ՈՉ ԹԵ ԱՐՏԱԳԱՂԹ
     Լարսի անցումային ուղեկալով անցնող բարեկամուհիս հեռաձայնեց տագնապալից ձայնով, նկարագրելով թե հայերի ինչպիսի արտահոսք է իրականում կատարվում...Ասաց, որ սա գաղթ է, ոչ թե արտագաղթ, սա սեփական երկրից հեռացող մարդկային թափոր է...
     Այս ժողովրդագրական աղետի մասին բազմիցս արձագանքել եմ, սակայն ազգային գաղափարախոսությունից հեռու կանգնած անձանց ոչ դատարկվող գյուղերն են հետաքրքրում, ոչ 1945 թվականի նման անտղամարդ մնացած, սեփական արմատին չորացող միայնակ հայ կանայք և նրանց՝ որբության ու լքվածության վիրավորանքից անչափահաս աշխատուժ դարձած երեխաները, ոչ վաղվա հայոց բանակի ուժն ու ռեզերվը... եթե հաշվենք, որ տարեկան ասենք 50 հազար հայ է հայրենազրկվում, դուք պատկերացնում եք վաղվա ՀԱՅԱՍՏԱՆԻ բնակչության կազմը...ինչ եք անում, կանգ առեք, եղածն ընդամենը մի բուռ երկիր է, այսքան թանկարժեք հանքեր ունեցող հողը միթե չի կարողանում կերակրել իր ժողովրդին....Մի եղեք ուրագի պես՝ միշտ դեպի ձեզ, միշտ դեպի ձեզ...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
8553 | 0 | 0
Facebook