Երբ պետք է ջուր խմել
Իրականում, ցանկացած բժիշկ կասի, որ բավարար է օրական 2-3 լ ջուր խմել՝ կախված կլիմայից, որտեղ որ բնակվում եք, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ու նաեւ քաշից: Ավելորդ քանակությունն ընդամենը երիկամների համար ծանրություն կլինի: Եթե ջուր չեք խմում, ապա ուշ թե շուտ բախվելու եք ջրազրկման համախտանիշների հետ՝ գլխացավ, հոգնածություն, ցրվածություն: Քրոնիկ ջրազրկումը կարող է առաջացնել աղաջրային հավասարակշռության խախտում, փորկապություն եւ քարեր երիկամներում: Սակայն կարեւորն այն չէ, թե որքան ջուր խմել, այլ թե որ ժամին դա անել: Այդ պատճառով խմելու ռեժիմը շատ կարեւոր է: Սրտաբանները նշում են ջուր խմելու ամենահարմար ժամերը: 1. Ջուր արթնանալուց հետո Խմել 2 բաժակ ջուր արթնանալուց անմիջապես հետո, այն մաքրում է բոլոր ներքին օրգանները: 2.Ջուր ուտելուց առաջ Ցանկալի է մեկ բաժակ ջուր խմել ուտելուց 30 րոպե առաջ: Այն արագացնում է նյութափոխանակությունը եւ կարգավորում է մարսողական օրգանների աշխատանքը: 3.Ջուր ուտելու ընթացքում եւ ուտելուց հետո Խոսակցություններն այն մասին, որ չի կարելի ջուր խմել ուտելու ընթացքում կամ ուտելուց հետո, չունի ոչ մի գիտական հիմնավորում: Ընդհակառակը, մեր օրգանիզմին անհրաժեշտ է ջուրը սնունդը մարսելու եւ յուրացնելու համար: Այն կարգավորում է սննդի անցումը կերակրափողով դեպի ստամոքս, օգնում է մարսել սննդի խոշոր կտորները: 4. Ջուր լոգանքից առաջ Խմել մեկ բաժակ ջուր լոգանք ընդունելուց առաջ: Այն օգնում է հաճույք ստանալ եւ իջեցնել բարձր զարկերակային ճնշումը: 5. Ջուր քնելուց առաջ Մեկ բաժակ ջուրը քնելուց առաջ նպաստում է ոչ միայն հանգիստ քուն ունենալուն, այլ նաեւ նվազեցնում է սրտի ծանրաբեռնվածությունը: Եթե նման սովորություն ձեւավորեք, ապա քնի ժամանակ սրտի նոպայի առաջացման հավանականությունը կնվազի 95 տոկոսով: Ի դեպ, այդ սովորության շնորհիվ հնարավոր է կանխել գիշերը ոտքերի ցավերը: 6. Ջուր տրամադրության համար Եթե տխուր եք, ջուր խմեք: Կոնեկտիկուտ նահանգի համալսարանի անցած տարվա հետազոտությունները հաստատել են, որ հեղուկի համարժեք օգտագործումը կնպաստի տրամադրության լավացմանը: Հետազոտողները ստուգել են ոչ միայն ջրի ազդեցությունը, այլ նաեւ մարզումների եւ կոֆեինի, հաշվի են առել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են հիվանդությունը, ընդունած դեղերը, ալկոհոլը եւ ընտանիքի բժշկական պատմությունը: Հետազոտությունն անցկացվել է կանանց մոտ, այն պատճառով, որպեսզի նվազեցվեն հորմոնային փոփոխությունները, մասնակիցներն ընդունել են հակաբեղմնավորիչներ: Արդյունքում հայտնի է դարձել, որ ջուրն ավելի շատ բարձրացնում է տրամադրությունը, քան կոֆեինը եւ մարզումները, օգնում է նվազեցնել սթրեսը, դեպրեսիան եւ անհանգստությունը: 7.Ջուր մարզումների ժամանակ Պարտադիր է ջուր խմել մարզումների ժամանակ: Չխմելու դեպքում մարզումների արդյունավետությունը կնվազի կրկնակի, քանի որ օրգանիզմը չի վերականգնում կորցրած հեղուկը: Սակայն չպետք է մոռանալ, որ մկանները, ինչպես մյուս բոլոր օրգանները, պարունակում են մեծ քանակությամբ հեղուկ: Պետք է խմել սովորական կամ հանքային ջուր: Լսեք ձեր օրգանիզմին եւ կհասկանաք, թե երբ խմեք ջուրը մարզումների ընթացքում: Սակայն չպետք է խմել մարզումներից անմիջապես առաջ: Եթե ստամոքսը լիքն է, ապա պետք է սպասել կես ժամ, այնուհետեւ նոր սկսել մարզումները: |