Loading...

Articles

Տարոն Մարգարյան. «Համատիրությունների մասին օրենքով կսահմանվեն այն հիմնական սկզբունքները, որոնք կնպաստեն համատիրությունների առավել արդյունավետ ու թափանցիկ աշխատանքին»

17:57, Monday, 17 July, 2017
Տարոն Մարգարյան. «Համատիրությունների մասին օրենքով կսահմանվեն այն հիմնական սկզբունքները, որոնք կնպաստեն համատիրությունների առավել արդյունավետ ու թափանցիկ աշխատանքին»

Աշխատանքային հերթական խորհրդակցությաը հանձնարարվել է ստեղծել աշխատանքային խումբ՝ ներգրավելով նաև վարչական շրջանների ղեկավարներին, և համակողմանի ուսումնասիրել համատիրությունների գործունեությունն ու գույքագրել բոլոր այն բացերը, որոնցից դժգոհում են քաղաքացիները.

#ՏարոնՄարգարյան. «Այս փոփոխությունը ենթադրում է հիմնականում կառավարման մոդելի փոփոխություն, ինչը մեր նախընտրական ծրագրով խոստացել էինք երևանցիներին:
     Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ համատիրությունների գործունեությունից մեր համաքաղաքացիների դժգոհություններն իսկապես արդարացի են, և դրա համար անհրաժեշտ է, որ խորը ուսումնասիրենք մինչ այժմ եղած փորձն ու գույքագրենք այն բացերը, որոնցից դժգոհում են մեր համաքաղաքացիները:

Օրենսդրական այս փոփոխությունների հետ կապված Երևանի դերակատարումն իսկապես մեծ է, քանի որ խոշոր համատիրությունները հիմնականում հենց Երևանում են ու նախ և առաջ հենց մեզ է ավելի տեսանելի այն խոցելի կետերը, որոնք առկա են այս համակարգում:

Ըստ այդմ, ակտիվ համագործակցելով կառավարության համապատասխան հանձնաժողովի հետ, մենք պետք է առաջարկենք այնպիսի լուծումներ, որոնցով կսահմանվեն այն հիմնական սկզբունքները, որոնք կնպաստեն համատիրությունների առավել արդյունավետ ու թափանցիկ աշխատանքին և համատիրությունների կառավարման հարցում կապահովեն բնակիչների լիարժեք մասնակցությունը»

#խորհրդակցություն #քաղաքացիներիհամար

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1854 | 0 | 0
Facebook