Loading...

Articles

Շարա Տալյան

16:52, Sunday, 16 July, 2017
Շարա Տալյան
     Շարա Տալյան
    
(16 հուլիսի, 1893, Թիֆլիս - 7 նոյեմբերի, 1965, Երևան), հայ երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր։
     Ծնվել է Թիֆլիսում: Հայրը՝ Ջամալը, աշուղ է եղել։ Շարա Տալյանը 1901-1913 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Նա եղել է կոմպոզիտորներ Գրիգոր Սյունու և Սպիրիդոն Մելիքյանի աշակերտը։ 13 տարեկանից որպես մեներգիչ հանդես է եկել դպրոցի երգչախմբում։ Տալյանի առաջին մենահամերգները տեղի են ունեցել 1911 թվականին (Շուլավեր) և 1912 թվականին (Թիֆլիս) ։ 1912թվականին Թիֆլիսում մասնակցել է Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերայի բեմադրությանը։ Ճանաչվել է Հոր-հոր աղայի դերերգով։ Ալեքսանդրապոլում Տիգրանյանի «Անուշ» օպերայի առաջին ներկայացման մեջ կատարել է Սարոյի դերերգը։ 1913-1916 թվականներին Շարա Տալյանը՝ որպես երգեցողության ուսուցիչ և խմբավար, աշխատել է Բուդյոնովսկ քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցում։ 1916-1917 թվականներին սովորել է Պետրոգրադիկոնսերվատորիայում, աշակերտել Գաբելին և Կլինովսկուն, միաժամանակ երգել տեղի հայկական եկեղեցու երգչախմբում։ Թիֆլիսի, Բաթումի, Երևանի և Հայաստանի այլ քաղաքների հայկական թատերական փոքր, երբեմն էլ իր ստեղծած խմբերում հանդես է եկել որպես երգիչ-դերասան։ 1923 թվականին կազմակերպել և ղեկավարել է Լենինականի օպերա-օպերետային խումբը: Բեմադրել է Գունոյի «Ֆաուստ», Ռուբինշտեյնի «Դևը», Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերաները, Կալմանի «Սիլվա» և այլ օպերետներ։ 1927թվականից բնակվել է Երևանում: Ստեղծել է «Հայ աշուղներ» ազգագրական անսամբլը, ներկայացրել Հովնաթանի, Սայաթ-Նովայի, Շիրինի, Ջիվանու, Ջամալու, Շերամի և ուրիշների ստեղծագործություններից։ 1932-1933 թվականներին մասնակցել է նաև Երևանի օպերայի և բալետի թատրոնիհիմնադրմանը։ 1938 թվականինկազմակերպել է գուսանական երգի նոր անսամբլ, որը կոչվել է Սայաթ-Նովայիանունով։ 1942 թվականին նրա ջանքերով ստեղծված երաժշտական կատակերգության թատերախումբը բեմադրել է առաջին երաժշտական կատակերգությունները։ Վերջին անգամ ելույթ է ունեցել 1956 թվականին Մոսկվայի Մեծ թատրոնում՝ հայկական արվեստի և գրականության երկրորդ տասնօրյակի եզրափակիչ համերգում։ Մահացել է Երևանում։ 1939 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը, 1946 թվականին՝ ԽՍՀՄ Պետական մրցանակի։ Տալյանի անունով կոչվել են փողոցներ Երևանումև Գյումրիում, երաժշտական դպրոց՝ Վանաձորում։
    
     Երգացանկ

Շարա Տալյանը հավաքել, կազմել ու տպագրել է Սայաթ-Նովայի և Ջիվանու երգերի առաջին նոտագրված ժողովածուները։ Նա կատարել է աշուղական, գյուղական ու քաղաքային ժողովրդական, հայ կոմպոզիտորների երգեր, միջնադարյան տաղեր, որոնք նշանակալի տեղ են ունեցել նրա երգացանկում։ Հիմնովին տիրապետել է եվրոպական վոկալ արվեստին ու բեմական վարպետությանը։ 1933-54 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ, ունեցել է նաև մենահամերգներ։ Կատարել է Սարոյի ( «Անուշ» ), Դավիթ Բեկի (Տիգրանյանի «Դավիթ Բեկ»), Արշակի (Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» ), Գրիգորի (Ստեփանյան, «Լուսաբաց»), Ֆաուստի (Շառլ Գունո, «Ֆաուստ» , Դոն Խոսեի (Ժորժ Բիզե, «Կարմեն»), Ալմավիվայի (Ռոսսինի, «Սևիլյան սափրիչ»), Ժերմոնի, Ռիգոլետտոյի, Ամոնասրոյի (Ջուզեպպե Վերդի, «Տրավիատա» , «Ռիգոլետտո», «Աիդա» ), Օնեգինի, Ելեցկու (Պյոտր Չայկովսկի, «Եվգենի Օնեգին» , «Պիկովայա դամա») և բազմաթիվ այլ դերերգեր։ 1955 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Վեհափառի ընտրության ծիսակատարությունների ժամանակ պատարագի մեներգերը երգչախմբի հետ միասին կատարել է Շարա Տալյանը։ 1956 թվականին կատարել է Եկմալյանի և Գալանդերյանի՝ մինչ այդ չհնչած երգերից:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
8124 | 0 | 0
Facebook