Loading...

Articles

Կյանքի անխուսափելի մաս է կազմում ծերությունը և դրա արդյունքում առաջացած կենսական ու...

14:42, Tuesday, 11 July, 2017
Կյանքի անխուսափելի մաս է կազմում ծերությունը և դրա արդյունքում առաջացած կենսական ու...
     Կյանքի անխուսափելի մաս է կազմում ծերությունը և դրա արդյունքում առաջացած կենսական ու ֆիզիոլոգիական հետևանքները: Ծեր կամ թոշակառու մարդիկ ևս դասելի են հասարակության խոցելի շերտին, քանի որ քիչ չեն վերջիններիս հանդեպ եղած խտրականությունները, մինչև անգամ բռնությունները: Այս և նմանատիպ այլ հարցերին լուծումներ տալու համար ՙԱռողջապահության Զարգացման և Հետազոտման Կենտրոնը՚ ի դեմս նախագահ՝ Ինեսա Չիլինգարյանի և ՙՏարեցների առողջության և խնամքի ապհովման ասոցիացիան՚՝ ի դեմս նախագահ Արթուր Թորոսյանի սույն թվականի հուլիսի 8-ին ստորագրեցին Համաձայնության հուշագիր համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման վերաբերյալ: Ծրագրերի նպատակն է ապահովել ավագ սերդնի ապահով ծերությունը՝ լուսավորչական և դաստիարակչական մեթոդներով, ինչպես նաև օգնել վերջիններիս դառնալ հասարակության լիիրավ անդամ և փորձել լուծումներ գտնել ծերերի առողջապահական խնդիրներին: Ծրագրերը, որոնցում ներգրավված են նաև փորձառու հոգեբաններ, գործելու են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով: Նախագծին կարող են միանալ բոլոր այն հասարակական կամ միջազգային կազմակերպությունները, որոնք պատրաստակամ են օժանդակել ծրագրերի իրականցմանը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3221 | 0 | 0
Facebook