Loading...

Articles

Նորնորքեցի փոքրիկը հիացրեց հանդիսատեսին

10:06, Monday, 10 July, 2017
Նորնորքեցի փոքրիկը հիացրեց հանդիսատեսին
     Հուլիսի 7-ին Ա.Խաչատրյանի համերգասրահում կայացավ Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 10-րդ հոբելյանական մրցույթ-փառատոնի «Մենակատարներ» անվանակարգում լավագույնս ճանաչված սաների և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համատեղ համերգը, որտեղ որպես մենակատար փայլուն ելույթ ունեցավ նաև Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի սան Ռազմիկ Մանուկյանը /գործիքը` մարիմբա, դասատու` Տ.Պողոսյան, Ա.Դոլուխանյան «Սկերցո» /:
     Նշենք նաև, որ Ռազմիկ Մանուկյանը արժանացել է նաև առաջին մրցանակի և որպես մենակատար ելույթ ունեցել Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի գալա համերգին` Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբի հետ:
     Ռազմիկը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Ս. Ասլամազյանի անվան հ.1 երաժշտական դպրոցի այն սաներից է, ովքեր արդարացնում են մանկավարժների նպատակները, ում գոյությամբ ավելի իմաստալից ու կարևորված է դառնում նրանց աշխատանքը:
     Սիրելի Ռազմիկ, շնորհավորում ենք քեզ ու մաղթում մեծ բեմեր:
     Տեսանյութ
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3673 | 0 | 0
Facebook