Loading...

Articles

«Ամանորի հեքիաթ» տոնական ծրագիր Գայի արձանի հարակից հրապարակում

12:29, Friday, 22 June, 2018
«Ամանորի հեքիաթ» տոնական ծրագիր Գայի արձանի հարակից հրապարակում
     03.01.2018թ.
    
     Ամանորի կապակցությամբ Նոր Նորք վարչական շրջանում կազմակերպված տարաբնույթ միջոցառումների ծաղկաբույլում ուշագրավ էր Գայի արձանի հարակից հրապարակում կազմակերպված տոնական մեծ միջոցառումը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի անմիջական հոգածությամբ նորնորքեցիներին իսկական տոն պարգևելու համար հունվարի 3-ին կազմակերպվել է ուրախ ժամանցային երաժշտական ծրագիր «Ամանորի հեքիաթ» խորագրով: Ներկաներին ողջունելու են եկել օրվա սպասված հերոսները՝ Ձմեռ պապն ու ձյունանուշը, Նոր Նորքում գործող նորաստեղծ «ժպիտ» մանկական երաժշտական թատրոնի դերասանական կազմը, արտերկրից ժամանած երգիչ-երգչուհիներ, վարչական շրջանում գործող մշակութային հիմնարկների շնորհալի կատարողներ, մուլտհերոսներ ու աճպարարներ: Շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթում ենք, որ 2018թ թվականը համայն հայության համար լինի առողջության, հաջողության ու երջանկության տարի:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6701 | 0 | 0
Facebook