01.03.2018թ. Մարտի 1-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ աշխատակազմի վարչական շենքի բակում գարնան առաջին օրվա առթիվ կազմակերպվել է գեղեցիկ արարողություն: Երաժշտության և շնորհավորանքների ներքո աշխատակազմի վարչական շենք մտնող բոլոր կանանց և աղջիկներին բաժանվել են գարունը խորհրդանշող ձնծաղիկներ և մանուշակներ՝ աշխատանքային օրվա սկիզբը վերածելով գարնանային գեղեցիկ տոնի: