Loading...

Articles

Ետևում մնացին ուսումնական 9 տարիները

12:55, Thursday, 06 July, 2017
Ետևում մնացին ուսումնական 9 տարիները

Կապանի N13 հիմնական դպրոցի IX դասարանի աշակերտները ստացան հիմնական դպրոցի ավարտական վկայականները: Այս դասարանի աշակերտները աչքի ընկան իրենց յուրահատուկ կեցվածքով, իսկ դասղեկ` Էդգար Հարությունյանը այս տարիների ընթացքում օգնեց նրանց ճանաչել ինքն իրեն, ժամանակակից աշխարհը, կողմնորոշվել հասարակական բազմաբնույթ հարաբերություններում, ինքնուրույն որոշումներ կայացնել, ինքնակազմակերպվել և ինքնաիրացվել հասարակությունում, ազդել իրադարձությունների վրա, ամբողջական պատկերացում ունենալ Հայաստանի քաղաքական, տնտեսական, սոցիալական և հոգևոր-մշակութային զարգացման հեռանկարների վերաբերյալ:
     Ոմանք հավատում են, որ դպրոցն ավարտել են և ուրախ են այդ առիթով, իսկ ոմանք` ոչ, ու դեռ սպասում են նոր Սեպտեմբերի 1-ին, քանի որ դպրոցն այն օջախն է ուր ուսուցիչներն ու անգամ դասարանները սիրով սպասում են իրենց հին ու նոր աշակերտներին: Դպրոցի տնօրենը ջերմ բարեմաղթանքներ հղեց աշակերտներին կյանքի մի նոր շրջան սկսելու առիթով: Դպրոցում տոնական, ուրախ և տխուր մթնոլորտ էր տիրում, քանի որ աշակերտները թողնում էին իրենց շատ հարազատ դպրոցը:
     Մաղթենք նրանց մեծ հաջողություններ ավագ դպրոցում և հետագա կյանքում:
     Բարի երթ ձեզ, սիրելի շրջանավարտներ:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2689 | 0 | 0
Facebook