Loading...

Articles

Ամենօրյա Պատգամներ «ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» Հուլիս 6

06:22, Thursday, 06 July, 2017
Ամենօրյա Պատգամներ «ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» Հուլիս 6
    

    

    
Երբեք մի մտածեք. «Ի վիճակի չենք, - կամ, - Այս բանը երբեք չենք կարող անել: Ասեք. «Հարկավոր միջոցները առայժմ չունենք, բայց ըստ անհրաժեշտի շուտով կունենանք»: Եվ վստահ եղեք, որ պիտի ունենաք:
Վերում ասվածը կրկնեք շարունակ. և կամաց կամաց առատորեն ստանալու իրական զգացումը կունենաք ու շուտով միջոցների պակասություն այլևս չեք զգա: Այդ զգացումը՝ Իմ Միջոցները պահանջող աներկբա հավատն է: Հիշեցնում եմ. «Ըստ հավատոց ձերոց եղիցի ձեզ»:
Բայց Իմ փնտրածը ոչ թե այն հավատքն է, որ արտահայտվում է աղոթքի կամ վերահայեցումի կարճատև պահերին, այլ այն հավատքը, որ հանդարտեցնում է անմիջապես՝ օրվա ընթացքում ծագած բոլոր տարակույսները. այն հավատքը, որ նախահարձակ լինելով՝ հաղթահարում ու լռեցնում է՝ սահմանափակ զգացումներ բերող չարահնար խռովքը: «Պահանջեք և պիտի տրվի ձեզ»:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3716 | 0 | 0
Facebook