Loading...

Articles

Ամենօրյան Պատգամներ «ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՎԱԽԸ» Հուլիս 1

12:50, Saturday, 01 July, 2017
Ամենօրյան Պատգամներ «ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՎԱԽԸ» Հուլիս 1
     Սովորեք այս գերազանց դասը. կարողացեք ամեն օր մնալ փոթորկի մեջ և Աստծուն ապավինել: Կարևորն այն չէ, թե ինչ վշտեր ու դժվարություններ կբերի օրը. Իմ պահանջը այն է, որ դուք սիրով ու խնդությամբ լցվեք- ինչ էլ որ պատահի: Ոչ թե տրտմությամբ լցված համակերպությունը, այլ՝ սերն ու խնդությունն է Իմ Կամքը ընդունելու իրական նշանը: Այնպես արեք, որ ձեզ հանդիպող ամեն մեկը ձեզնից բաժանվի քաջալերված ու երջանիկ: Սիրով ու խնդությամբ վերաբերվեք բոլոր նրանց հետ, ում հանդիպում եք. Լինեն դրանք փոքրիկ երեխաներ, թե երիտասարդներ, տարեկից, թե արդեն ծերացած, վշտի տակ կծկվածներ, թե անհոգ կամ մեղավոր մարդիկ: Մի՛ վախեցեք: Հիշեք, թե անապատի մեջ Ես ինչպես դիմավորեցի չար դևը ու հաղթեցի նրան. «Հոգու սիրով, որ Աստծո խոսքն է»: Դուք էլ պետք է ունենաք ձեր պարզ ու անմիջական պատասխանը՝ չարի հարուցած ամեն տեսակ վախի դիմաց. Արագ ու ճիշտ պատասխանը՝ հաստատված Ինձ վրա ունեցած ձեր վստահությամբ: Որտեղ հնարավոր է, ասեք այն բարձրաձայն: Արտասանված Բառը իր յուրահատուկ ուժն ունի: Վախը մի համարեք, իբրև արդյունք ձեր տկարության, հիվանդության կամ մտահոգության, այլ ընդունեք այն՝ իբրև ձեր դեմ հարուցած մի իրական փորձություն, ինչի վրա հարկավոր է հարձակվել ու հաղթել:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6469 | 0 | 0
Facebook