Loading...

Articles

Մեր պատմության արյունոտ ապրիլը .«Հայորդի» ամսաթերթ

11:09, Wednesday, 05 July, 2017
Մեր պատմության արյունոտ ապրիլը .«Հայորդի» ամսաթերթ

Հիշողությունները նախանշում են մարդու ներկան ու ապագան: Ցեղասպանություն տեսած ազգի հիշողությունը կապված է անցյալի էջերի հետ, որոնք հայերի պայքարի մի նոր շարժառիթ դարձան:

Ներքին Դվինի բնակիչներից շատերը ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ժառանգներ են: Նրանցից մեկն էլ Գեղամ Հարությունյանն է եղել: Նա միշտ ասում էր. «Ես երկու մեծ երազանք ունեմ. առաջինը՝ Ցեղասպանության նահատակների համար հուշասյուն կառուցենք Դվին գյուղում և երկրորդը՝ գնամ Վան, գտնեմ հայրիկիս գյուղը, մի բուռ հող բերեմ այնտեղից և շաղ տամ նրա շիրիմին»:

Առաջին երազանքն իրագործեց համայնքապետ Արծրուն Աբրահամյանի և համագյուղացիների աջակցության շնորհիվ, իսկ երկրորդ երազանքը մնաց անկատար:

2005 թ. ապրիլի 24-ին Ն. Դվին համայնքում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշասյան բացման արարողությունը, և արդեն ամեն տարի համայնքի բնակիչները ապրիլի 24-ին հարգանքի տուրք են մատուցում անմեղ նահատակների հիշատակին:


    

Լարիսա ՂԱԶԱՐՅԱՆ

«Հայորդի» լրագրողական ակումբ
    
    
    

«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 4, ապրիլ 2017թ.


    


    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4144 | 0 | 0
Facebook