Loading...

Articles

Համերգային ծրագիր` նվիրված Ս. Ասլամազյանի 120-ամյակին

23:47, Wednesday, 31 May, 2017
Համերգային ծրագիր` նվիրված Ս. Ասլամազյանի 120-ամյակին
     Մայիսի 31-ին Հայաստանի Ազգային գրադարանում Սարգիս Ասլամազյանի անվան հ.1 երաժշտական դպրոցի սաները ներկայացել են համերգային ծրագրով և նկարչական աշխատանքների ցուցադրությամբ` նվիրված մեծ երաժիշտ Սարգիս Ասլամազյանի 120-ամյակին: Սարգիս Զաքարի Ասլամազյանը Կոմիտասի անվան քառյակի համահիմնադիր-անդամներից է, հիանալի թավջութակահար-մանկավարժ, անսամբլային գործի հմուտ վարպետ և կոմպոզիտոր, Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ: Մեծ երաժշտի հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի և մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, կրթության, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, մանկավարժներ և ծնողներ: Տարիներ շարունակ պատվախնդրորեն կրելով հայ անվանի երաժշտի անունը` Սարգիս Ասլամազյանի անվան հ.1 երաժշտական դպրոցը նվիրյալ առաքելություն է ստանձնել` կրթամշակութային բարձր արժեքներով կրթել նոր սերնդին, սերմանել լավագույն արժեքներն ու որակները: Շնորհավորում ենք կրթօջախին մեծանուն թավջութակահար Սարգիս Ասլամազյանի 120-ամյա հոբելյանի կապակցությամբ և մաղթում լուսավոր վերելքներ արվեստի ու երաժշտության աշխարհում:
     Նկարները՝ այստեղ
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3708 | 0 | 0
Facebook