Loading...

Articles

Կյանքի սկզբնաղբյուր, կենարա´ր իմ ջուր

10:13, Wednesday, 24 May, 2017
Կյանքի սկզբնաղբյուր, կենարա´ր իմ ջուր
     Մայիսի 22-ին «Վաղարշապատի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ 2ա դասարանի «Կյանքի սկզբնաղբյուր, կենարա´ր իմ ջուր» խորագիրը կրող բաց դասը (դասվար՝ Գայանե Շահինյան):
     Դասարանը կահավորված էր թեմային համահունչ: Աշակերտները «կաթիլների» միջոցով բաժանվեցին խմբերի և հստակ պատասխանեցին «կաթիլ-հարցերին» ՝
     1. Ի՞նչ է ջուրը,
     2. Ջրի շրջապտույտը բնության մեջ,
     3. Ջրի նշանակությունը հայ ժողովրդի կյանքում,
     4. Հետաքրքիր փաստեր ջրի մասին,
     5. Խմելու ջրի հիմնախնդիրները և ինչպես խնայել այդ կենարար հեղուկը:
     Աշակերտները մեծ ոգևորությամբ համեմում էին իրենց խմբային աշխատանքները ասմունքով, երգով և պարով:
     Աղջիկները պարեցին Ամիրխանյանի «Գարնանային կաթիլներ» ստեղծագործության հնչյունների ներքո:
     Նկարագրեցին 9-ամյա Ռեյչել Բեքվիթի բարեգործ արարքը և նշեցին, թե ինչպես պետք է խնայել կյանք պարգևող այդ հրաշք հեղուկը:
     Ներկաները մեծ տպավորություններով հեռացան դասասենյակից:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7028 | 0 | 0
Facebook