Loading...

Articles

ԿՐՔՈՏ ՀԱՄԲՈՒՅՐ ԵՒ ՀԱՐՍԱՆԻՔ ԷՎԵՐԵՍՏԻ ՎՐԱ

Wedding.am blog
Spokesperson:
Wedding.am blog
14:01, Saturday, 13 May, 2017
ԿՐՔՈՏ ՀԱՄԲՈՒՅՐ ԵՒ ՀԱՐՍԱՆԻՔ ԷՎԵՐԵՍՏԻ ՎՐԱ
     Այսօր բոլորն էլ սիրում են տարբերվել, բոլորն էլ ուզում են, որ իրենց հարսանիքը տարբերվի, բայց այսպիսի հարսանիք սպասում էիք՛ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում բնակվող Էշլի Շմեյդերն ու Ջեյմս Սիշնն իրենց ամուսնությունը կազմակերպել են Էվերեստ լեռան վրա: Նրանք 1 տարի շարունակ նախապատրաստվել են կարևոր իրադարձությանը՝ ծրագրավորելով յուրաքանչյուր մանրուք: Նրանք ամիսներ շարունակ մարզվել են սարը բարձրանալու համար:
     Լուսանկարիչ Չարլթոն Չըրչիլի ուղեկցությամբ զույգը 3 շաբաթում բարձրացել է Էվերեստը՝ հասնելով 5.181 մ բարձրության վրա գտնվող Base Camp Everest ճամբարը, որտեղ էլ սիրահարները սաստիկ ցրտի պայմաններում փոխանակվել են մատանիներով ու հավերժ սիրո խոստում տվել:
     Wedding.am-ը շարունակելու է փնտրել և Ձեր դատին ներկայացնել ամենախենթ հարսանիքները:
Source: wedding.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3510 | 0 | 0
Facebook