Loading...

Articles

Կայացավ Լեզվաբանության և Տրամաբանության հայկական առաջին օլիմպիադայի մրցանակաբաշխությունը:

12:47, Friday, 12 May, 2017
Կայացավ Լեզվաբանության և Տրամաբանության հայկական առաջին օլիմպիադայի մրցանակաբաշխությունը:

2017թ. մայիսի 10-ին Dasaran կրթական կենտրոնում կայացավ Լեզվաբանության և տրամաբանության հայկական առաջին օլիմպիադայի մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխության արարորղությունը վարեց Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Արտյոմ Պետրոսյանը: Նա հավաքվածներին ներկայացրեց Օլիմպիական շարժման պատմությունը, հայկական փուլի կազմակերպման հետ կապված նրբությունները:

Ելույթ ունեցավ նաև Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սւորնե Ալոյանը, ով պատմեց հարթակի ստեղծման, բազմակողմանի աշխատանքների մասին, ինչպես նաև համառոտ ներկայացրեց տվյալների վերլուծման նոր համակագը:

Այնուհետ հանձնվեցին անհատական մրցանակներն, ինչպես նաև կրթական հաստատությունների համար նախատեսված պարգևները: Օլիմպիադային ակտիվ մասնակցության համար հատուկ պարգևների արժանացան Երևանի Գ.Էմինի անվան թիվ 182 դպրոցը, Գյումրու "Ֆոտոն" վարժարանը, Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի միջնակարգ դպրոցը և Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը:

Անհատական հաշվարկում Լեզվաբանության և տրամաբանության հայկական օլիմպիադայի հաղթող ճանաչվեց Բարսեղ Աթանյանը Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցից (67 միավոր): Տարբեր տարիքային խմբերի ևս տասնմեկաշակերտ՝ Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Հրազդանից, Վեդիից ու Մասիսից, արժանացան երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների, ինչպես նաև Կազմկոմիտեի և Dasaran կրթական ծրագրի կողմից սահմանված հատուկ մրցանակների լավագույն լուծումների համար:

Առաջին չորս տեղը գրաված մասնակիցներն արժանացան բացառիկ մրցանակի՝ ԵՊՀ բորնզե մեդալի, որոնք հանձնեց ԵՊՀ Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան՝ Պ.Բ.Բալայանը:

Source: armlo.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6476 | 0 | 0
Facebook