Loading...

Articles

Առանձին մտքեր...

02:21, Thursday, 07 March, 2013
Առանձին մտքեր...
     Բոլոր հավասար պայմաններում նկարի մեջ որքան վսեմ են հերոսները, որքան խոշոր են նրանց չափերը, որքան մեծ են նրանք, այնքան ավելի քիչ պիտի լինեն շարժումները: Այդ օրենքը գործում է, թե հոգևոր և թե ֆիզիկական ոլորտում. ֆիզիկական ոլորտում դա զանգվածների օրենքն է, հոգևոր ոլորտում` բնավորությունների օրենքը: Որքան նշանակալից են զանգվածները, այնքան ավելի մեծ է նրանց իներցիան:
    
     Արտահայտչականությունը` ինչպես էլ այն դրսևորվի, հմայքն ու շարժումը նվազում են ըստ ֆիգուրների ծավալի մեծացման...
    
     Եթե ընտրում եք խոշոր ֆիգուրներ, ապա թող ձեր պատկերած տեսարանը գրեթե անշարժ լինի: Իսկ եթե ընտրում եք ոչ մեծ ֆիգուրներ, ապա թող ձեր պատկերած տեսարանը լինի աղմկոտ ու խռով: Բայց կա սառնության ու չափազանցության միջինը, և այդ միջինն այն է, երբ ըստ պատկերվող գործողության, բնօրինակի ընտրությունն ամեննից ավելի շահեկանորեն համադրվում է շարժման աստիճանին:
    
     Ինչպիսին էլ լինի ընտրված բնօրինակը, նրա շարժունությունը հակադարձ համեմատական է տարիքին` ծերությունից մինչև մանկություն:
     Ինչպիսին էլ լինեն ֆիգուրի մոդուլը կամ չափերը, նրա շարժունությունը ենթակա է նուն հակադարձ համեմատությանը:
    
     Դենի Դիդրո
''Աշուն'' 50 x195 սմ Վաչագան Մանուկյան
''Աշուն'' 50 x195 սմ Վաչագան Մանուկյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5729 | 0 | 0
Facebook