Loading...

Articles

Երևան քաղաքում 40-ամյա կինը ամուսնու կողմից ենթարկվել է բռնության:

News.com
Spokesperson:
News.com
18:41, Tuesday, 02 May, 2017
Երևան քաղաքում 40-ամյա կինը ամուսնու կողմից ենթարկվել է բռնության:
     ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացված օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում պարզվել են Նոր Խարբերդում ամուսնու կողմից կնոջը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի բոլոր մանրամասները: Նախնական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երևան քաղաքում 40-ամյա կինը ամուսնու կողմից ենթարկվել է բռնության: Մասնավորապես՝ 2017թ. ապրիլի 12-ին ամուսինների միջև իրենց տանն անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 46-ամյա ամուսինը երեխայի ներկայությամբ ձեռքով հարվածել է կնոջ որովայնի ձախ հատվածին՝ վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս՝ որովայնի փակ, բութ վնասվածքի, փայծաղի պատռվածքի հետորովայնամզային տարածության արյունազեղման ձևով: Տուժած կինը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Քննությամբ պարզվել են վիճաբանության շարժառիթը, քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 46 տարեկան տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջինս ընդունել է առաջադրված մեղադրանքը։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության:
     Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
     Անուշ ԳԱՍՊԱՐՅԱՆ

    
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3102 | 0 | 0
Facebook