Loading...

Articles

Արմավիրցի երիտասարդը սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս աղջկա հետ. վերջինս հղի է

News.com
Spokesperson:
News.com
09:51, Saturday, 06 May, 2017
Արմավիրցի երիտասարդը սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս աղջկա հետ. վերջինս հղի է

Ռոբերտ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով՝ Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ: 23-ամյա Ռ. Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:

Ըստ մեղադրանքի, նա 2013թ. հունվարի 2-ին Արմավիր քաղաքում վագոն-տնակում իր ընկերուհի, ակնհայտ 16 տարին չլրացած` 02-03-1999թ. ծնված անչափահաս աղջկա հետ՝ վերջինիս կամքով ունեցել է սեռական հարաբերություն: Դրանից հետո անչափահասը՝ գտնվելով 12 շաբաթական հղիության շրջանում, 25-04-2013թ. բուժօգնության է դիմել Երևան քաղաքի պերինատոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ:

Գործն ընդունվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանի վարույթ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7338 | 0 | 0
Facebook