Loading...

Articles

Ղազարոս Աղայանի «Անահիտը»

22:31, Thursday, 27 April, 2017
Ղազարոս Աղայանի «Անահիտը»

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում բեմադրվեց Ղ . Աղայանի «Անահիտ» հեքիաթը: 5 –րդ դասարանի դասղեկ Ա. Մաթևոսյանի ջանքերով աշակերտները կերպավորել էին Անահիտին, Վաչագանին, Վաղինակին…

Ստեղծել էին պատկերավոր տեսարաններ, գյուղական միջավայր, խորհրդանշային պատկերներ, որսորդական իրեր և այլն: Տպավորիչ էին հատկապես Անահիտի արհեստ սովորելու կարևորություն տալը, Վաչագանի և Վաղինակի որսորդությունը, դժոխքի տեսարանը ներկայացնող հատվածները: Աշակերտները խոսում էին սահուն, արտահայտիչ՝ ցուցադրելով տպավորիչ «խաղ»: Միջոցառման ավարտին ներկաները կարևորեցին հեքիաթի ընտրությունը, որպես աշխատանքի և արհեստների փառաբանում…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
3327 | 0 | 0
Facebook