Loading...

Articles

Դատավորի և դատախազի թեկնածուներն առաջին քննությունն են հանձնել

13:48, Wednesday, 05 April, 2017
Դատավորի և դատախազի թեկնածուներն առաջին քննությունն են հանձնել

Ապրիլի 4-ին մեկնարկել է Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող 2017 թվականի ունկնդիրների՝ դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց առաջին քննաշրջանը:

Այսօր գրավոր քննություն է հանձնել դատավորի 19 և դատախազի 21 թեկնածու: Միասնական քննությունը ընդհանուր մասնագիտական երկու դասընթացներից էր՝ «ՀՀ սահմանադրական իրավունքի գիտության և սահմանադրական արդարադատության արդի միտումները» և «ՄԻԵԴ իրավաբանության հիմունքները և արդի միտումները»: Սահմանված կարգով՝ քննությունը տևել է 4 ժամ:

Տեղեկացնենք, որ Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող դատավորի և դատախազի թեկնածուների համար ուսումնառության տևողությունը 7 ամիս 2 շաբաթ է (2017 թվականի փետրվարի 27-ից հոկտեմբերի 13-ը) ՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը:
     Ուսումնառությունը բաղկացած է ուսուցման 4 հատվածներից, որոնցից յուրաքանչյուրի ավարտին ունկնդիրները քննություն են հանձնում համապատասխան առարկաներից: Ուսուցման 1-ին հատվածին հաջորդող քննաշրջանը, որը մեկնարկել է այսօր, կավարտվի ապրիլի 14-ին:
     Այս քննաշրջանում քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ դատավորի թեկնածուները կհանձնեն 3, քրեաիրավական և վարչաիրավական մասնագիտացմամբ՝ 4-ական քննություն: Այս քննաշրջանի ընթացքում 4 քննություն կհանձնեն նաև դատախազի թեկնածուները:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4600 | 0 | 0
Facebook