Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

ՍԱՍՆԱ ԾՌԵՐ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՄԵՐՕՐՅԱ ՀՀ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ

23:00, Tuesday, 03 January, 2017
ՍԱՍՆԱ ԾՌԵՐ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՄԵՐՕՐՅԱ ՀՀ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ

Մերօրյա Հայստանի Հանրապետության հիմնարարն և միաժամանակ ամենա ցավալին այն է, որ մեզանում իրականացվող պետության ղեկավարումը պետք է որակել որպես մասնագիտական անպատշաճություն:

Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով անտեսված են պետական ղեկավարման տարրական սկզբունքները:

Սերժ Սարգսյանը, տարբեր իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթերի վրա հիմնվելով, իրականացնում է միայն քաղաքական գործընթացների հսկողություն, հետապնդելով նպատակ՝ պրակտիկորեն միանձնյա տիրել բոլոր քաղաքական գործընթացներին:

Օրինակ 16-րդ ՀՀԿ համագումարում, առանց որևէ քննարկման, ընդունված ՀՀԿ Կանոնադրությունը և Ծրագիրը, որոնց կիրառումը դեռ առջևում է:

Սովորաբար պետության ղեկավարը ունի առնվազն երեք առաքելություն՝ ներկայացնել ընթացիկ իրավիճակի քաղաքական գնահատական, կատարել հետագա զարգացման ուղիների ընտրություն և իրականացնել քաղաքական գործընթացների հսկողություն:

Վերջերս Բելարուսի Նախագահ Ալեկսանդր Լուկաշենկոն ներկայացնելով իր ղեկավարման աշխատաոճը նշել է, որ մեկ բան է տիրելը, եւ մյուսը շատ ավելի դժվար և հեռանկարային է ծառայելը:

Այսպիսով անհրաժեշտ է փաստել, որ մերօրյա Հայստանի Հանրապետությունում պետական ղեկավարման մեջ առկա է բաց, պակաս, դեֆիցիտ:

Լիարժեք պետության վերափոխվելու համար անհրաժեշտ է լրացնել այդ բացը, պակասը, դեֆիցիտը:

Այստեղ տեղին է զուգահեռներ անցկացնել Երկրորդ Հանրապետության և մերօրյա իրողության մեջ: Երկու դեպքում ել լիարժեք պետություն լինելու համար անհրաժեշտ եր և է լրացնել առկա բացերը, պակասները, դեֆիցիտը:

Նշենք, որ կա նաև էական տարբերություն:

Քսանական թվականներին Հայաստանում կաին ոչ միայն պետական մտածելակերպ ունեցող, այլ և արհեստավարժ հմտություններին տիրապետող քաղաքական ղեկավարներ՝ ինչպիսիք եին զորօրինակ Ալեքսանդր Մյասնիկյանը, Գրիքոր Խանջյանը:

Սակայն երկրում բավարար չեին ստեղծագործող մտավորականների քանակը և սպեկտրը: Այն ժամանակ այդ բացը լրացրեցին սպյուռքից հայրենիք վերադարձած մեր մեծեր՝ Ավետիկ Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Թամանյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Արմեն Տիգրանյանը, Հովսեփ Օրբելին, Վիկտոր Համբարձումյանը և … այս շարքը փառք Աստծուն անվերջ է:

Այսօր Հայաստանում կա դեֆիցիտ և լրացման կարիգ ունենք պետական մտածելակերպ ունեցող և արհեստավարժ հմտություններին տիրապետող քաղաքական գործիչների:

Փառք Աստծուն, այսօր հերթական անգամ դրսևորվեց հայ ժողովրդի ՄԻԱՍՆԱԿԱՆ իմաստությունը: ԵՎ Հայաստանում իրականացավ համալրում հենց պետական - քաղաքական ղեկավարման ոլորտում:

Ինչպես միշտ այդ արդյուքը մենք ստացանք ամբողջ ազգի գործողությունների շնորհիվ: Որո՞նք են դրանք:

Անհրաժեշտ է կանգ առնել հիմնական սկզբունքային գործընթացների վրա:

Առաջին քայլը իրականացվեց կրիմինալ – օլիգարխիայի կողմից՝ պաշտոնակ արվեց Սերժ Սարգսյանը ՀՀ Նախագահի դե – ֆակտո պաշտոնից, ԱԺ ամառային վերջին նստաշրջանին հետևած ռեստորանային խնջույքին:

Երկրորդ քայլը իրականացրեցին մեր Սասնա Ծռեր հերոսները իրենց գործողություններով, ստանալով ժողովրդի միակամ աջակցությունը, որոնց հետևանքով՝

Սերժ Սարգսյանին վերադարձվեց ՀՀ Նախագահի դե – ֆակտո պաշտոնը.

Երրորդը՝ Ժիրայր Սեֆիլյանը և Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչները պարտադրված բանակցությունների արդյունքում եկան համաձայնության կազմել նոր Ազգային Համաձայնության Կառավարություն:

Ստեղծվեց նոր Կառավարություն Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ, այսպիսով փորց արվեց լրացնել պետական ղեկավարման ոլորտում եղած դեֆիցիտը՝ արհեստավարժ հմտություններին տիրապետող խմբով:
    
     Ռուդոլֆ Գըւզալյան
     ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու
     քաղաքագետ

Ո՞վ է հրահանգ տվել կրակել Պավլիկի և նրա որդու վրա: Արդյո՞ք սա բռնություն չէ, այն ել նենգաբար իրականացված:
Ո՞վ է հրահանգ տվել կրակել Պավլիկի և նրա որդու վրա: Արդյո՞ք սա բռնություն չէ, այն ել նենգաբար իրականացված:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5709 | 0 | 0
Facebook