Loading...

Articles

Սեյրան Օհանյանն ընտրություններին մասնակցելու է ոչ թե մեկ, երկու պատգամավոր ունենալու, այլ հաղթելու համար. Արամ Ավետիսյան

17:25, Thursday, 22 December, 2016
Սեյրան Օհանյանն ընտրություններին մասնակցելու է ոչ թե մեկ, երկու պատգամավոր ունենալու, այլ հաղթելու համար. Արամ Ավետիսյան

Հարցազրույցը` «Միացյալ Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Արամ Ավետիսյանի հետ:

-Պարոն Ավետիսյան, Պաշտպանության նախկին նախարար ՍերյանՕհանյանի հայտարարությանն առաջինը դուք արձագանքեցիք՝ ասելով, որ սատարում եք իրեն, ինչո՞վ է դա պայմանավորված. կա՞ր արդյոքնախնական պայմանավորվածություն:
    

-Կարծում եմ, մեր հայտարարության մեջ հստակորեն ներկայացված էր Սեյրան Օհանյանին սատարելու պատճառները: Հարցի երկրորդ մասին այսպես կպատասխանեմ. նախնական խորհրդակցություններ եղել են, պայմանավորվածություններ՝ ոչ: Դե, իսկ առաջինն արձագանքելը, կարծում եմ, կարևոր հարցերում օպերատիվ լինելու մասին է խոսում:
    

-Օրեր առաջ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, թե ինքն ու ՍերյանՕհանյանը միասին են գործում, ի՞նչ է ստացվում՝ դուք սատարելով Ս.Օհանյանին, սատարում եք նաև Վ. Դալլաքյանի՞ն:
    

-Սատարելով Սեյրան Օհանյանին մենք սատարում ենք… Սեյրան Օհանանին: Ես հետևել եմ, Վիկտոր Դալլաքյանի մամլո ասուլիսին և ուրախ եմ, որ նա ևս սատարում է Սեյրան Օհանյանին: Կարծում եմ, որ առաջիկա օրերին պաշտպանության նախկին նախարարին սատարելու մասին շատերը կհայտարարեն:
    

-Խնդիրն այն է, որ Դալաքյանը մինչև Ս. Օհանյանի հայտարարությամբհանդես գալն է ասել, որ նրանք մեկ ուժ են ներկայացնելու, հիմա ինչպե՞սհասկանանք, դուք այդ ուժի մի կողմին ե՞ք միայն սատարում:
    
    

-Ես վստահ եմ, որ Սեյրան Օհանյանի շուրջ մեծ թվով կարող ուժեր են համախմբվելու: Համոզված եմ, որ նա որևէ կուսակցության չի անդամակցելու, այլ այդ կարող ուժերը համախմբելով՝ ստեղծելու է լուրջ դաշինք, որն ընտրություններին մասնակցելու է ոչ թե մեկ, երկու պատգամավոր ունենալու, այլ հաղթելու համար: Այդ առումով նրա շուրջ հավաքված բոլոր ուժերը միասնական են գործելու:
    

-Շատ լավ, իսկ ինչո՞ւ որոշեցիք հենց Սերյան Օհանյանին սատարել, չէ՞ որ դաշտում այլ ուժեր ևս կան:
    

-Վերջրն շրջանում քաղաքական դաշտում գործող բոլոր ուժերը ապացուցել են ՀՀԿ-ին հաղթելու իրենց անկարողությունը: Կարծում եմ, Սեյրան Օհանյանը կարող է անել այն, ինչ մինչ այս չի արվել:
    

-Պարոն Ավետիսյան, այս դեպքում ինքներդ ձեզ հակասում եք, Ձեր նախորդհարցազրույցում ասել եք, որ բացի ՀՀԿից կսատարեք բոլորին, եթե ձերգաղափարները կիսեն, իսկ հիմա ասում եք, որ Օհանյանն է այն ուժը, որըմյուս սպառված ուժերի բացը կլրացնի: Ինչպե՞ս կբացատրեք սա:
    

Ոչ մի հակասություն չկա: Վստահ եմ, որ մեր գաղափարակից բոլոր ուժերը մեկտեղվելու են նույն ճակատում: Իսկ սպառված ուժերի մասին, ինչպես ասում են՝ լավը, կամ ոչինչ:
    

-Այսինքն՝ ում որ կսատարեք, կլինեն Ս. Օհանյանի թիմու՞մ:
    

-Բնականաբար:
    

-Ընտրություններից առաջ շատ ուժեր, սովորաբար, ժողովրդահաճ խոսումներով են հանդես գալիս, իսկ իշխող ուժը հեշտությամբ կեղծում է ընտրություններն ու վերարտադրվում: Սեյրան Օհանյանը, լինելով հարգված անձնավոություն, կարծում եք, անհրաժետ ռեսուրսներ ո՞ւնի իշխանության դեմ պայքարում:
    

-Այս հարցում ես կարող եմ ասել իմ անձնական կարծիքը: Քաղաքական դաշտը, այս պարագայում՝ ընդդիմադիր դաշտը համախմբելու մասին հնչող մեծադղորդ հայտարարությունները ներողամիտ ժպիտից բացի ոչինչ չեն առաջացնում: Մենք ունենք դրա դառը փորձը: Վերջին տեղական ինքնակառարման մարմինների ընտրությունները ցույց տվեցին, որ իրար, մեղմ ասած, չհամակրող ուժերի մեխանիկական միավորումն անգամ ոչ մի արդյունք չտվեց. իշխանական մամլիչը ոչ միայն ի չիք դարձրեց թվացյալ հաղթանակը, այլև կարողացավ մի քանի «ընդդիմադիրների» գնելու կամ վախեցնելու միջոցով վերջնականապես վարկաբեկել նրանց: Այսօր գալիք ընտրություններին մասնակցելու հավակնություն ունեցող առաջնորդների մեջ, իմ կարծքով, կա մեկը, ով իր կենսագրությամբ ապացուցել է, որ կարող է պայքարել ու հաղթել: Անշուշտ, գործող իշխանությունը փորձելու է օգտագործել իր զինանոցում եղած ընտրակեղծիքների ողջ գործիքակազմը: Ռեսուրսների մասին ոչինչ չասելով, կրկնեմ նախորդ անգամ ասածս միտքը՝ վտահ եմ, որ ապրիլյան ընտրություններում թե՛ իշխաությանը, թե՛ ընդդիմությանը անակնկալ է սպասվում: Թե ո՞ւմ համար, որքա՞ն հաճելի կլինի այդ անակնկալը՝ վաղ է ասել:


     -Իսկ
ի՞նչ եք կարծում, խորհրդարանական ընտրություններից առաջ իրար «մեխանիկորեն միացած» ուժերը դրական արդյունքի չե՞ն հասնի:
    

-Եթե միավորումը գաղափարական հենք չունի, նախապես դատապարտված է: Այս պահին վստահ լինելով Սեյրան Օհանյանի առաջնորդությամբ ընտրությունների գնացող ուժի հաղթանակին, ՀՀԿ-ից բացի մյուս բոլորին անկեղծորեն հաջողություն եմ մաղթում: Վստահ եմ, որ ԱՐԴԱՐ ընտրությունների պարագայում գալիք խորհրդարանը կլինի տարբեր քաղաքական դավանանք ունեցող ուժերի քաղաքական բանավեճի հարթակ, ոչ թե կոճակախաղի ակումբ:
    

-Շատ լավ, ա՛յ, խոսում եք Ս. Օհանյանի՝ քաղաքական դաշտում ունեցած մեծ ներուժի մասին, ինչպես նաև սատարում եք նրան, իսկ եթե նա միանա միուժի, որին սատարելը ձեր սկզբունքներին դեմ է, այդ դեպքո՞ւմ որն էլինելու ձեր քայլը:
    

-Դարձյալ պետք է իմ անձնական վերաբերմունքը ներկայացնեմ: ՀՀԿ-ից բացի որևէ ուժի հետ համագործակցությունը չեմ բացառում: Մանավանդ, եթե դա վերաբերում է ընտրությունների արդարությունն ապահովելուն:
    

-Դե գաղտնիք չէ, որ Օհանյանը ՀՀԿականների հետ ջերմհարաբերությունների մեջ է, և եթե «հանուն ազգային գաղափարներիիրականացման» միանա ՀՀԿին, կրկին չե՞ք սատարելու:
    

-Ոչ:
    

Հարցազրույցը՝ Արմինե Միքայելյանի

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
7100 | 0 | 0
Facebook