Loading...

Articles

Սեյրան Օհանյանի սպասված քաղաքական հայտը, նոր ու հաղթական լիցք է հաղորդում. Միացյալ Հայաստան

14:54, Tuesday, 20 December, 2016
Սեյրան Օհանյանի սպասված քաղաքական հայտը, նոր ու հաղթական լիցք է հաղորդում. Միացյալ Հայաստան

«Միացյալ Հայաստան» շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

Սեյրան Օհանյանի սպասված քաղաքական հայտը ստղծված բարդ ներքաղաքական իրավիճակին նոր ու հաղթական լիցք է հաղորդում:
     Փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող մեր երկրի բարձրագույն իշխանությունը կարո՛ղ է և պետք է ներառի մարտական հիրավի փառավոր ուղի անցած՝ հաղթանակներից չհպարտացած և կորուստներից չընկճված հրամանատարների:
     Վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության միակ կայացած կառույցի՝ բանակի ստեղծման ակունքներում կանգնած և կայացման գործում մեծագույն ներդրում ունեցած մարտական գեներալը ի վիճակի է նույն հաջողություններին հասնել նաև քաղաքական ասպարեզում: Ժամկետանց ու պարտված քաղաքական գործիչներին փոխարինելու է գալիս երկրի հոգսերով իսկապես մտահոգ, իր կենսագրությամբ հաղթանակներ ամրագրած մտավորական, մարտական գեներալը:
     Ուստի Միացյալ Հայաստան շարժումը անվերապահորեն սատարում է Սեյրան Օհանյանին և իր համախոհներին, գաղափարակիցներին, նաև մարտական ընկերներին կոչ է անում միանալ նոր ձևավորվող քաղաքական ուժին: Մենք մեր ողջ ներուժը, մեր կարողություններն ու հնարավորությունները օգտագործելու ենք Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող քաղաքական ուժի հաղթանակի համար;
     Միացյալ Հայաստան շարժման խորհուրդ
     Արթուր Ալեքսանյան
     Արամ Ավետիսյան
     Ազատ Արշակյան

20.12. 2016թ
    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5359 | 0 | 0
Facebook