Իսրայելի Էլյաթ քաղաքում այսօր մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնության 3-րդ մրցումային օրը: Հայ ծանրորդներից Իզաբելա Յալյանը 58 կգ քաշային կարգում ուժերը փորձեց 9 ծանրորդուհու հետ: Պոկում վարժությունում միայն 2 մոտեցումներից հետո հայ մարզուհուն հաջողվեց գլխավերևում պահել 85կգ ծանրաձողը, այնուամենայնիվ Լեհաստանը ներկայացնող Դձենիս Մոնիկայի նկատմամբ ունեցած անձնական քաշի առավելությամբ Յալյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Իզաբելան կարողացավ բարձրացնել միայն 105 կգ և երկարամարտի 190 կգ արդյունքով հանգրվանեց 5-րդ տեղում: