Loading...

Articles

«Հիշողությունը թանկ է ժամանակից»

12:34, Monday, 14 November, 2016
«Հիշողությունը թանկ է ժամանակից»

Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը «Հիշողությունը թանկ է ժամանակից» ծրագրի շրջանակներում այցելեցին զոհված ազատամարտիկ, դպրոցի շրջանավարտ Արարատ Հովհաննիսյանի ծնողներին:
     Այդ օրը Արարատի հայացքը լուռ հետևում էր տան անցուդարձին: Իսկ դպրոցի ռազմահայրենասիրական հանձնախմբի աշակերտները հատուկ առաքելությամբ էին ներկայացել: Այցի օրը պատահական չէր ընտրված: Այդ օրը լրացավ Արարատ Հովհաննիսյանի մահվան 23-րդ տարելիցը: Տան անդորրը հսկում էր Արարատը՝ պարզ, մաքուր, պատանեկան երզանքներով լի:
     Որդեկորույս մայրը շնորհակալություն հայտնեց դպրոցականներին, որ հիշում և հարգում են իր որդու հիշատակը:

Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1887 | 0 | 0
Facebook