«Բժիշկ Այբոլիտը», ավելի ճիշտ` «Այբոլիտը», մասնակի գրագողության արգասիք է
21:32, Wednesday, 09 November, 2016
Like
0
Dislike
0
11289 | 0 | 0 | 0
Բարեբախտաբար, ի տարբերություն հազարավոր ռուս գրագողերի, այս ստեղծագործության հեղինակ Կորնեյ Չուկովսկին գոնե կյանքի մայրամուտին խոստովանել է, որ իր «Այբոլիտ» -ի նախատիպ է հանդիսացել անգլիացի գրող Հյու Լաֆթինգի «Բժիշկ Դուլիթլի պատմությունը» ստեղծագործությունը, որ լույս է տեսել 1920 թվականին` հեղինակային նկարազարդումով:
Հետդարձի ճանապարհին բժիշկին ու իր բարեկամ կենդանիներին նորից գերում է սպիտակամորթներին ատող թագավորը: Այս անգամ բժիշկն ու իր բարեկամները գերությունից կարողանում են փախչել արքայազն Բամպոյի օգնությամբ, որը նրանց նաև նավ է նվիրում, որովհետև բժիշկը նրա դեմքի մաշկը ճերմակեցրել էր (Բամպոյի մեծ երազանքն էր եվրոպական հեքիաթային արքայազնի կերպարանք առնելը): Ծովահենների հետ մի քանի բախումից հետո բժիշկ Դուլիթլն ու իր ընկերները կարողանում են գրավել գանձերով լի ծովահենների նավը և փրկել այն տղային, որի հորեղբայրը ժայռոտ կղզի էր նետվել: Տղային ու նրա հորեղբորը փրկելուց հետո բժիշկը տուն է վերադառնում և գազելի հետ կրկեսային ներկայացումներ է կազմակերպում` այնքան ժամանակ, մինչև որ այնքան փող է աշխատում, որ կարողանում է թոշակի անցնել ու բնակվել իր հարազատ գյուղի հարազատ տանը: |
+17 °C |
+16 °C
+28 °C
|
Tomorrow: +29 °C |