Loading...

Articles

Աշխատանքային այց Քիշնև

11:38, Tuesday, 01 November, 2016
Աշխատանքային այց Քիշնև

Հոկտեմբերի 24-ից 25-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվեց «Դատական համակարգի կարողություների զարգացման շրջանակում կանանց մատչելիությունն արդարադատության ոլորտում» տարածաշրջանային համաժողովը, որին մասնակցում էին Արևելյան գործընկերության 5 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի և Մոլդովայի պատվիրակությունները, որոնց կազմում ընդգրկված էին արդարադատության ոլորտում կրթական գործունեություն իրականացնող կառույցների, դատական և դատախազական համակարգերի ներկայացուցիչներ:
     Համաժողովին հրավիրված էին նաև Եվրոպայի խորհրդի անդամ երկրների փորձագետներ:

Հայաստանի Հանրապետությունից երկօրյա համաժողովին մասնակցում էր նաև Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Սերգեյ Առաքելյանի գլխավորությամբ: Համաժողովի ընթացքում փորձագետների հետ քննարկվեցին կանանց՝ դատական իշխանությունում ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցեր:

Եվրոպայի խորհրդի տեղական փորձագետները, որոնք ներկայացնում էին Արևելյան գործընկերության երկրները, համաժողովի մասնակիցներին ներկայացրին թեմայի առնչությամբ իրականացված ազգային հետազոտությունների արդյունքները՝ հետաքրիքր վիճակագրական տվյալներ փոխանցելով լսարանին: «Առկա են դրական ցուցանիշներ, բայց դեռևս անելիքները քիչ չեն» , -ընդգծեցին փորձագետները:

Համաժողովը կազմակեպել էր Եվրոպայի խորհուրդը՝ Մոլդովայի Արդարադատության ազգային ինստիտուտի հետ գործակցության արդյունքում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2491 | 0 | 0
Facebook