Loading...

Articles

Դասղեկի ժամ

11:19, Tuesday, 25 October, 2016
Դասղեկի ժամ

Կապանի N13 հիմնական դպրոցի IVբ դասարանում դասղեկի ժամին անցկացվեց խաղ -վիկտորինա ՝ նվիրված հայրենի քաղաքի 78-րդ ամյակին:
     Նպատակները
     Դաստիարակությունը բոլորիս խնդիրն է, քանզի կրթության գերնպատակը անձի կայացումն է, ինչպես նաև անձի լիարժեք զարգացումն ու ինքնադրսևորումը ապահովելը:
     Դասվար Մերի Մովսիսյանի նպատակն էր` ապագա քաղաքացու ինքնաճանաչման, նրա անձի և անհատականության լիարժեք դրսևորման և զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, ազատ և համակողմանի զարգացած, ազգային արժանապատվությամբ և քաղաքացիական գիտակցությամբ օժտված անձի ձևավորումը: Սովորողներին հաղորդակից դարձնել ազգային արժեքներին, ձևավորել դրանց համադրման և արժևորման կարողություններ, նպաստել երեխաների արժեքային համակարգի կազմավորմանը` հայրենասիրության, հումանիզմի, հանդուրժողականության հիմքերի վրա, պայմաններ ստեղծել երեխաների անձնային զարգացմանը, ճանաչողական, գեղագիտական և հոգևոր պահանջմունքների բավարարմանը նպաստող կառույցների բնականոն գործունեության համար` աստիճանաբար ընդյալնելով դրանց տարատեսակներն ու աշխարհագրությունը:

Դասվար Մերի Մովսիսյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3750 | 0 | 0
Facebook