Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Արայիկ Հենդոյի Խանդոյան (Միայնակ գայլ)

10:03, Tuesday, 11 October, 2016
Արայիկ Հենդոյի Խանդոյան (Միայնակ գայլ)
    

ԱՐԱՅԻԿ ՀԵՆԴՈՅԻ ԽԱՆԴՈՅԱՆ, (ԱՌԱՎԵԼ ՀԱՅՏՆԻ Է ՄԻԱՅՆԱԿ ԳԱՅԼ ԱՆՈՒՆՈՎ) (ԱՊՐԻԼԻ 19, 1971, ՎԵՐԻՆ ՍԱՍՈՒՆԻԿ), ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ, ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ և ՍԱՍՆԱ ԾՌԵՐ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ԱՆԴԱՄ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ։

ԱՐԱՅԻԿ ԽԱՆԴՈՅԱՆԻ ԿԵՐՊԱՐԸ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՀԱՅՏՆԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻՑ Է։ 17 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՍԱԿՈՒՄ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԽՍՀՄ ԶՈՒ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻՑ ԶԵՆՔ և ԶԻՆԱՄԹԵՐՔ ԷՐ ՀԱՅԹԱՅԹՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ։ 1989 Թ.-ԻՆ ԶՈՐԱԿՈՉՎՈՒՄ Է ԽՍՀՄ ԶՈՒ, ՍԱԿԱՅՆ 1990 Թ.-ԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ Է ՎԵՐՑՆՈՒՄ և ԱՅԼևՍ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ։ ԱՅՍՏԵՂԻՑ ՄԵԿՆՈՒՄ Է ԱՐՑԱԽ և ՄԻԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԻՆ։ 1994Թ.-Ի ՀՐԱԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ԻՐ ԵՐԿՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ։

ԸՆՏԱՆԻՔ

ԱՐԱՅԻԿ ԽԱՆԴՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԲԱԶՄԱՆԴԱՄ Է։ ԾՆՈՂՆԵՐՆ ԵՆ ՀԵՆԴՈ և ՌԻՄԱ ԽԱՆԴՈՅԱՆԵՐԸ։ ՈՒՆԵՑԵԼ Է 4 ԵՂԲԱՅՐ (ԱՐՄԵՆ, ԱՐԱՐԱՏ, ԱՐԹՈՒՐ, ՀՈՒՆԱՆ), ՈՐՈՆՑԻՑ ԵՐԵՔԸ ԻՐ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ և ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ։ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՉԻ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՄԻՋՆԵԿ ԵՂԲԱՅՐԸ՝ ԱՐՄԵՆԸ։ ԱՐԱՅԻԿ ԽԱՆԴՈՅԱՆԸ ՈՒՆԻ 5 ԵՐԵԽԱ։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ և ԱՐՑԱԽՈՒՄ ՏԻՐՈՂ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ և ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱԶՄԱԹԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՉԵՐՈՎ, ԱՅՆՈՒՀԵՏև ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼ Է ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ՇՈՒՇԻԻ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱԾ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻՆ։ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ։ ԵԼՈՒՅԹՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՆ, ՄԱՍՆԱԿՑԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԵՐԹԵՐԻ, ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ԿՈՉԵՐՈՎ։

ԱՐԱՅԻԿ ԽԱՆԴՈՅԱՆԸ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՏԻՎ ԴԻՐՔՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ ԲԱԶՄԻՑՍ ԵՆԹԱՐԿՎԵԼ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ։

100-ԱՄՅԱԿՆ ԱՌԱՆՑ ՌԵԺԻՄԻ

ԱՐԱՅԻԿ ԽԱՆԴՈՅԱՆԸ 2015 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 31-ԻՆ «100-ԱՄՅԱԿՆ ԱՌԱՆՑ ՌԵԺԻՄԻ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ 150 ԱՆԴԱՄՆԵՐԻ և ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ ԱՐՑԱԽ ՄԵԿՆԵԼԻՍ ԳՈՐԻՍ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԲԵՐՁՈՐԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ, ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՋՈԿԱՏԱՅԻՆՆԵՐԻ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏՈՎ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՁԱԿՄԱՆ և ԴԱԺԱՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿՎԵՑ։ՍՈՒՅՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԻՆՉ ՕՐՍ ՄՆԱՑԻՆ ԱՆՊԱՏԻԺ։

ՊՊԾ ԳՆԴԻ ԳՐԱՎՈՒՄ

ԶԻՆՎԱԾ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ ԵՐևԱՆՈՒՄ (2016)

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի ԱՌԱՎՈՏՅԱՆ ՍԱՍՆԱ ԾՌԵՐ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԱՐԱՅԻԿ ԽԱՆԴՈՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՐևԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ ԹԱՂԱՄԱՍԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆԸ։ ԶԻՆՅԱԼ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ՀՀ-ՈՒՄ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒՄԸ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ։

ՊԱՐԳևՆԵՐ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-ԻՆ ԱՐԱՅԻԿ ԽԱՆԴՈՅԱՆԸ, Ի ՆՇԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԱՐՑԱԽԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԻՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԻՑ՝ ԱՐՑԱԽԻ և ՀՀ-Ի «ԱՐԻՈՒԹՅԱՆ» ՄԵԴԱԼՆԵՐ, «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» ՊԱՐԳևԸ, «ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ», «ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ» և ԱՅԼՆ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
17999 | 0 | 0
Facebook