Loading...

Articles

Ծաղրածու-խուլիգանները դանակներ են թափահարում. լուրերը հասել են Սպիտակ տուն

21:51, Sunday, 09 October, 2016
Ծաղրածու-խուլիգանները դանակներ են թափահարում. լուրերը հասել են Սպիտակ տուն

Քալիֆորնիայի ոստիկանությունը ջանում է հանգստացնել բնակիչներին, որոնց զզվեցրել են ծաղրածուի հանդերձանքով եւ գրիմով ծաղրածուները: Այս մասին հայտնում է LA Times-ը:

Լանքասթերում ծաղրածուի հանդերձանքով խուլիգանները սարսափ ֆիլմերի նմանությամբ անցորդների դիմաց թափահարել են խոհանոցային դանակները եւ տեսանկարահանել են նրանց արձագանքը:

«Նրանք անբարեհամբույր ծաղրածուներ են», - հայտարարել է Լոս Անջելեսի շրջանի շերիֆի սոցիալական աշխատակից Ալի Վիլյա-Լոբոսը:

Այդուհանդերձ, շերիֆի օգնականները նշել են, որ ծաղրածուները լուրջ հարձակումներ չեն իրագործում, այլ ջանում են միայն խաղարկելով վախեցնել:

Սակայն, նրանց խոսքով, դեռեւս չի հաջողվել համացանցում այդպիսի տեսանյութեր գտնել:

Անհեթեթ խաղն սկսվել է օգոստոսին Հարավային Կարոլինա նահանգում: Դրանց արձագանքել է նույնիսկ Սպիտակ տունը:

Երեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ նախագահի աշխատակազմի քարտուղար Ջոշուա Էրնեսթը հայտարարել է, թե տեղյակ չէ՝ արդյոք խուլիգանների մասին հայտնել են նախագահին, բայց տեղերում ոստիկանությունը շատ լուրջ է արձագանքում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5928 | 0 | 0
Facebook