Loading...

Articles

Բուժման համար ազատամարտիկին հարկավոր է միայն ճանապարհածախսի գումար

12:26, Friday, 07 October, 2016
Բուժման համար ազատամարտիկին հարկավոր է միայն ճանապարհածախսի գումար
     Ազատամարտիկ Արմեն Վոլոդյայի Պետրոսյանն օգնության կարիք ունի: Նրան ողնաշարի անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ, ինչը բժիշկները խորհուրդ են տալիս իրականացնել Գերմանիայում: Ազատամարտիկի խնդրանքը վերաբերում է ընդամենը ճանապարհածախսը հոգալուն, որն այնքան էլ մեծ գումար չէ: Հավատը, որ ընթերցողներից մեկը կամ երկուսը կարող են աջակցել իրեն, արդեն մեծ հույս է տալիս ազատամարտիկին` ոտքի կանգնելու համար:
    
     Մարտական ուղի
    
     Արմեն Վոլոդյայի Պետրոսյանը 1989 թվականի նոյեմբերի 20-ից կամավոր մասնակցել է Վարդենիսի ինքնապաշտպանական ջոկատում, Զարքենդի ջոկատում: Մասնակցել է նաև Վարդենիսի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանությանը: 1990թ-ի մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը Զոդի սահմանների ինքնապաշտպանությանը: 1991 թ-ի օգոստոսի 19-ից մինչև սեպտեմբերի 8-ը Ազիզլուի սահմանների պաշտպանությանը: 1992թ-ին մասնակցել է Վարդենիսի և Կրասնոսելսկի սահմանների պաշտպանությանը: 1992թ-ի օգոստոսից Վարդենիսի օդանավակայանից ուղեկցել է ազատամարտիկներին տրամադրվող սնունդը և վառելանյութը դեպի Մարտակերտ: 1993թ-ի ապրիլի 1-ից մինչև մայիսի 20-ը մասնակցել է Քարվաճառի մարտական գործողություններին: 1993թ-ի դեկտեմբերի 24-ից մինչև փետրվարի 16-ը` Օմարի լեռնանցքի ազատագրմանը: Մարտական ուղին կարող են հաստատել երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող հանձնաժողովի ԵԿՄ Վարդենիսի տ/բ-ի անդամները: Արմեն Վոլոդյայի Պետրոսյանը 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, արդեն իսկ ունենալով առողջական խնդիրներ ողնաշարի հետ, այնուամենայնիվ ԵԿՄ ազատամարտիկների հետ Արցախի սահմանները պաշտպանելու նպատակով կամավոր մեկնել է ԼՂՀ:
    
     Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` «Արդշինինվեստբանկ» 2470009865930000
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5747 | 0 | 0
Facebook