Loading...

Articles

«2008թ. մարտի 1-ի միակ թիրախը ՀՀ քաղաքացին էր». Նիկոլ Փաշինյան

10:49, Friday, 01 March, 2019
«2008թ. մարտի 1-ի միակ թիրախը ՀՀ քաղաքացին էր». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղերձով հանդես եկավ Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ: «Ուղիղ 11 տարի առաջ այս օրը Երևանի կենտրոնում արյուն հեղվեց. օրվա իշխանությունն ապօրինի ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի հետևանքով ՀՀ 8 քաղաքացիներ սպանվեցին, ևս 2 հոգի մահացավ ստացած վերքերից: Զոհերից 5-ը ստացել են հրազենային վնասվածներ, 3 հոգի՝ «Չերյոմուխա» 7-ի կիրառումից, 1 հոգի բեկորային վնասվածքից, 1-ը՝ բութ գործիքի հարվածից: Եվ հիմա հարկ եմ համարում արձանագրել, որ 2008-ի իշխող վերնախավի գործողությունների միակ թիրախը ՀՀ քաղաքացին էր, նրա իրավունքը, արժանապատվությունն ու ազատությունը», - հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով. «2008թ. մարտի 1-ը, սակայն, այդ օրն առավոտյան ծագած երևույթ չէր, այլ երկար տարիներ ՀՀ-ին կեղեքող ապօրինությունների, կեղծիքների, քաղաքական սպանությունների, հետապնդումների ամենաթողության խտացված ժայթքում: Այսօր՝ 2019թ. մարտի 1-ին ուզում եմ արձանագրել, որ վերադարձ անցյալի բարքերին ու հարաբերություններին չի կարող լինել: ՀՀ-ն չի վերադառնալու կոռուպցիայի, քաղաքական հետապնդումների, բռնությունների, ամենաթողության, լկտիության ժամանակներին: Որպես ՀՀ ղեկավար՝ պետության անունից ներողություն եմ խնդրում բոլոր զոհերից: ՀՀ-ն իրավունքի ու արդարության, ճշմարտության ու արժեքների երկիր դարձնելն է մեր համատեղ առաքելությունը: Սա չի նշանակում՝ այսօրվա ՀՀ-ում չկան ապօրինությունների, կաշառքի ու բռնության դեպքեր, բայց յուրաքանչյուր քաղաքացի պետք է 100 տոկոսով վստահ լինի, որ վարչապետն ու կառավարությունը որևէ ապօրինության ոչ թե հովանավորն է, այլ՝ հակառակորդը», - ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց ժամը 18: 30-ին Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան երթի մասին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4677 | 1 | 0
Facebook