Loading...

Articles

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԴՊՐՈՑԻՑ

14:40, Wednesday, 05 October, 2016
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԴՊՐՈՑԻՑ

2016թ. սեպտեմբերի 27-ին Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը և 7 Բ դասարանի աշակերտները կազմակերպել էին հանդիպում նախկին շրջանավարտ Ստեփան Լամբարյանի հետ: Հանդիպմանը ներկա էին դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը, փոխտնօրենները, ուսուցիչներ, 9-րդ դասարանի աշակերտներ և հյուրեր:

Ստեփան Լամբարյանը, մասնակցելով ապրիլյան քառօրա պատերազմին, եղել է առաջնագծում, աչքի է ընկել ազնվությամբ, բացառիկ բարեխղճությամբ, կարգապահությամբ և կամքի ուժով: Ոչնչացնելով թշնամու անօդաչու սարքը, որը կարող էր բերել մարդկային և տեխնիկայի մեծ կորուստների, Ստեփան Լամբարյանը պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով: Դպրոցը նույնպես ստացել է շնորհակալագիր այդպիսի հայրենասեր սան և քաջարի ռազմիկ դաստիարակելու համար:

Դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը երախտագիտության իր խոսքն ուղղեց Ստեփան Լամբարյանին դրսևորած բարձր որակների և կատարած սխրագործության համար: Իսկ աշակերտներն իրենց հերթին խոստացան հետևել Ստեփանի և մեր մյուս քաջորդիների օրինակին՝ երբեք չխուսափելով պայքարից և տեր կանգնելով սեփական հողին:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5871 | 0 | 0
Facebook