Loading...

Articles

Համագործակցության նոր հեռանկարներ Արդարադատության ակադեմիայի և ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակի միջև

11:05, Thursday, 29 September, 2016
Համագործակցության նոր հեռանկարներ Արդարադատության ակադեմիայի և ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակի միջև

Սեպտեմբերի 28-ին Արդարադատության ակադեմիա էին այցելել Հարավային Կովկասում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Հայ Շելոն և հայաստանյան գրասենյակի իրավաբանական բաժնի ղեկավար Քեյթ Պոչապսկին:

Ողջունելով հյուրերին՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դրական գնահատեց Ակադեմիայի և ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիմքով առկա համագործակցությունը: Ռեկտորը հյուրերին տեղեկացրեց, որ բոլորովին վերջերս մշակված «Փախստականների իրավունք» հեռաուսուցման դասընթացի շրջանակում արդեն իսկ 10 դատավոր վերապատրաստվում է:

Խոսելով տարածաշրջանում իրենց գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի մասին՝ Հայ Շելոն բարձր գնահատեց առկա ձեռքբերումները և առաջարկեց համագործակցության նոր ձևաչափեր: Այդ առումով ակադեմիայի ռեկտորը մի շարք առաջարկներ ներկայացրեց, մասնավորապես՝ կրթական նոր նյութերի մշակման, ուղեցույցների հրատարակման վերաբերյալ, որոնք ուղղված կլինեն փախստականների իրավունքի մասին ակադեմիայի ունկնդիրների վերապատրաստման արդյունավետության բարձրացմանը:

Հյուրերը դրական գնահատեցին ակադեմիայի նախաձեռնողականությունն ու համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնեցին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1769 | 0 | 0
Facebook