Ամեն մարդ ազատությունը այլ կերպ է պատկերացնում, բայց ազատության ամբողջական հիմքում ընկած է մարդու հոգու, մտքի, ապրելակերպի ազատ ընկալումները: Մարդը ազատությունը դարձրել է իր կյանքի կարգախոսը, մարդը դրանով է ապրում ու իրեն համարում է ազատ: Իհարկե, եթե մարդ լինի փակ, չօգտագործի իր լիարժեք հնարավորությունները դա ոչինչի չի բերի: Ազատ է այն մարդը, ով գիտի գնահատել այն, մարդուն ազատությունը տրված է վայելելու, բայց միայն չափավոր: Մարդը պետք է գործի, մտածի, ապրի ազատ, բայց էլի ու էլի չափավոր: Չափի զգացում ն էլ կբերի գեղեցիկի ընկալմանը, հավասարակշռության կարգախոսի: Հենց մարդն է իր ազատության երաշխավորողն ու կառավարողը: Բայց ազատությունը դառնում է մարդու միակ սկզբունքը ու նրան հետևում է իր ամբողջ կյանքի ընթացքում: Ազատ լինելը մարդու կյանքի պատկերացումներում միշտ էլ իր ուրույն տեղն է ունեցել, բայց ազատությունն էլ ինչպես բոլոր երևույթներն էլ պետք է լինեն գեղեցիկ: Մարդը մտածում է, նույնիսկ քարանում կամ վախենում է, որ հանկարծ իր ձեռքից միակ մարդկային ազատությունը չտանեն, բայց և վախենում է , որ հանկարծ չդառնա ազատության զոհ: Ազատ եղե՛ք, բայց չափավոր:
|