Ամերիկյան Սրտաբանական ասոցիացիան սահմանել է յոթ «պարզ» գործոններ, որոնք կարող եք օգտագործել սեփական սրտի առողջության համար, սակայն սիրտ-անոթային համակարգի աշխատանքը լավացնելու համար պահանջվում է որոշակի աշխատանք:
Ինչպես հայտարարել են ասոցիացիայի աշխատակիցները, մեծահասակ մարդու սիրտ-անոթային համակարգի կատարյալ առողջական վիճակը որոշվում է հետևյալ նշաններով.
Երբեք չեմ ծխել կամ թողել եմ ավելի քան մեկ տարի առաջ:
Մարմնի զանգվածի ինդեքսը, որը գնահատում է ճարպի քանակությունը, օգտագործելով աճի և քաշի ցուցանիշները:
Ֆիզիկական ակտիվությունը. ինչքան շատ, այնքան լավ: Վերջին տվյալները ցույց են տվել, որ շաբաթական ամենաքիչը 150 րոպե չափավոր հաճախականությամբ վարժությունները, կամ էլ 75 րոպե ծանրաբեռված ֆիզիկական ակտիվությունն անհրաժեշտ են կատարյալ առողջության համար:
Զարկերակային արյան ճնշումը ցածր է 120/80 մմ.սնդ. սյ.-ից:
Արյան մեջ գլյուկոզայի մակարդակը 100 մգ/դցլ է:
Խոլեստերինի ընդհանուր ցուցանիշը կազմում է 200 մգ/դցլ-ից ոչ պակաս:
Առողջ սննդակարգին հետևելը: Ստորև ներկայացվում է հինգ առողջարար բաղադրամասեր:
2000 կկալ պարունակող սննդակարգերն են.
օրական 4, 5 բաժակից ոչ պակաս մրգեր և բանջարեղեն,
օրական 200 գրամից ոչ պակաս ձկնեղեն, նախընտրելի է` յուղոտ,
100 գրամից ոչ պակաս բջջանյութով հարուստ հատիկավորներ,
սահմանափակել աղի օգտագործումը մինչև 1, 500 միլիգրամ օրական,
շաբաթական խմել 1 լիտրից ոչ ավելի քաղցր հյութեր:
Ամերիկյան ասոցիացիան հույս ունի, որ այս 7 գործոնները մինչև 2020 թվականը կարող են լավացնել սիրտ-անոթային համակարգի աշխատանքը 20%-ով, նաև նվազեցնել այդ հիվանդությունների հետևանքով մահերի թիվը 20 %-ով:
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 5 (543) 12.02.2010