Loading...

Articles

Ջնջեք Facebook-ը, և հեռախոսը 20 տոկոսով երկար կաշխատի Lifehacker.ru կայքի խորհորդը

01:12, Monday, 19 September, 2016
Ջնջեք Facebook-ը, և հեռախոսը 20 տոկոսով երկար կաշխատի Lifehacker.ru կայքի խորհորդը
     Ջնջեք Facebook-ը, և հեռախոսը 20 տոկոսով երկար կաշխատի Lifehacker.ru կայքը գրում է, որ «Facebook» սոցիալական ցանցի բջջային հավելվածն ինչպես՝ iOS, այնպես էլ՝ Android ծրագրային ապահովման պլատֆորմում ամենատարածված հավելվածներից մեկն է: Սակայն այն օգտագործողներից շատերը վաղ թե ուշ սկսում են բողոքել իրենց հեռախոսների լիցքավորման պահպանման ժամանակի կրճատումից: Ուսումնասիրություններ են կատարվում՝ պարզելու համար որոշ հեռախոսների աշխատանքը Facebook և Facebook Messenger հավելվածների առկայության կամ բացակայության դեպքում: Facebook և Facebook Messenger հավելվածները ջնջելուց Android ծրագրային ապահովմամբ աշխատող սմարթֆոնը սկսել է 15 տոկոսով արագ աշխատել: Իսկ լրագրողական հոդվածներից մեկի համաձայն՝ Facebook և Facebook Messenger հավելվածները ջնջելուց հետո սմարթֆոններից մեկը 20 տոկոսով ավելի երկար է աշխատել: iPhone օգտագործողների համար արդյունքում հետաքրքիր փաստեր են ի հայտ եկել: Հրապարակումներից մեկի համաձայն՝ «Facebook» սոցիալական ցանցի բջջային հավելվածի փոխարեն՝ Safari-ով ցանց մտնելն օգնում է 15 տոկոսով խնայել սմարթֆոնի լիցքավորման ժամանակը: Բացի լիցաքավորման պահպանման ժամանակի երկարելուց՝ հավելվածը ջնջելու արդյունքում հնարավորություն է ստեղծվել նաև 500 ՄԲ հիշողություն ազատել:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
1
4454 | 0 | 1
Facebook