Loading...

Articles

Գարիկ Մարտիրոսյանն ու Միխայիլ Գալուստյանը "Forbes"-ի ամենահարուստների ցուցակում են

23:18, Monday, 30 July, 2012
Գարիկ Մարտիրոսյանն ու Միխայիլ Գալուստյանը "Forbes"-ի ամենահարուստների ցուցակում են
     "Forbes"-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահայտնի ու հարուստ "աստղերի" հերթական ցուցակը, որն իր 21 միլիոն դոլարով այս տարի գլխավորում է 43-ամյա Ստաս Միխայլովը: Այս արտիստին "Yandex" որոնողական համակարգում փնտրել են 12 180 000 անգամ:
    
     Ռեյտինգային ցուցակի 35-րդ հորիզոնականում է հայազգի հայտնի շոումեն, հումորիստ Միխայիլ Գալուստյանը: Նա վաստակել է 2, 7 միլիոն դոլար: Տպագիր մամուլում Միշային անդրադարձել են 245 անգամ, իսկ Yandex-ում փնտրել են 1 180 000 անգամ:
    
     Ըստ "Forbes"-ի, 41-րդ հայտնին ու հարուստը կրկին հայ է՝ շոումեն, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը: Նրա եկամուտը կազմել է 2, 8 միլիոն դոլար, տպագիր մամուլում նրան անդրադարձել են 201 անգամ, որոնողական համակարգում Գարիկի անունը փնտրել են 790 000 հազար անգամ:
    
     Հոդվծը Bravo.am-ից է
    
     Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4569 | 1 | 0
Facebook