Loading...

Articles

Ազատ ու անկախ Հայաստանը 21 տարեկան է...

15:39, Saturday, 22 September, 2012
Ազատ ու անկախ Հայաստանը 21 տարեկան է...
    
Երեկ 21.09.12թ. էր և բոլոր հայերը հավաքվել ու նշում էին ազատ ու անկախ Հայաստանի 21 ամյակը: Կազմակերպվել էին շատ համերգներ ու միջոցառումներ, ամեն ինչ հիանալի էր: Քանի որ շատ տեղերում էին համերգներ կազմակերպվել չէի կարող միանգամից բոլոր համարգներին լինել: Երեկ մասնակցեցի Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի ունեցած միջոցարմանը և ասեմ շատ լավ էր, ես բավականին հաճույք ստացա: Որոշոցի հենց այդ համերգի մասին գրեմ, որովհետև հիմա բոլորը գրելու էին Հանրապետության հարապարակի և կենտրոնի համերգների մասին: Բազմաթիվ 3-րդ մասեցիներ էին հավաքվել ու ուրախանում էին, շատ մանուկներ թեկուզ և չէին հասկանում ինչի հիման վրա էին կազմակերպվել համերգները, սակայան բոլորին հավասար ուրախանում ու ծածանում էին Հայաստանի դրոշը: 3-մասի կազմակերված միջոցառմանը մասնակցեցին շատ երգիչ երգչուհիներ, պարային համույթներ և երաժշտական խմբեր, որը մեծ հաճույք պատճառեց հավաքված բազմությանը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4939 | 0 | 0
Facebook