Loading...

Articles

Ֆրան Սելակի անհավանական թվացող հաջողության պատմությունը

REM's Corp
Spokesperson:
REM's Corp
15:50, Wednesday, 07 September, 2016
Ֆրան Սելակի անհավանական թվացող հաջողության պատմությունը

87-ամյա խորվաթ ուսուցիչն իր անհաջողությունների շարքը սկսեց 33 տարեկանում՝ 1962թ-ին, երբ հայտնվեց գնացքում, որը դուրս էր եկել երկաթգծից և մի քանի անգամ շուռ գալով, ընկել ջրի մեջ: 17 մարդ մահացան: Սելակը կարողացավ կոտրված ձեռքով լողալ մինչև ափը:

Մեկ տարի անց նա ընտրեց ինքնաթիռը: Սակայն թռիչքի ընթացքում, ապահերմետիկացման պատճառով, սրահի կողային դուռը պոկվում է: Բացված ճեղքը Սելակին քաշում է ինքնաթիռից դուրս: Նա աչքերը բացում է արդեն հիվանդանոցում, որտեղ իրեն հայտնում են, որ ինքնաթիռը վթարվել է, իսկ իրեն գտել են խոտի բուրգի վրա:

1966 թ. - Սելակը վթարի է ենթարկվում ավտոբուսով երթևեկելիս: 4 հոգի մահանում են: Սելակը ստանում է թեթև վնասվածքներ:

1970 թ. - իր ավտոմեքենան ընթացքից սկսում է այրվել: Նա կանգնեցնում է ավտոմեքենան, դուրս է գալիս և փորձում է հանգցնել կրակը, սակայն մեքենան պայթում է:
    
     Մեկ այլ նման դեպք, պատահում է 1973 թ.: Այս անգամ կրակ է բռնկվում ավտոմեքենայի սրահում: Արդյունքում՝ Սելակի մազերի մեծ վասն այրվում է:

1995 թ. – Սելակին հարվածում է ավտոբուսը: Աննշան վնասվածքներ և ցնցում:

1996 թ. – ավտոմեքենայով ընթանալիս լեռնային ռելիեֆ ունեցող տարածքով, Ֆրանը նկատում է, որ իրեն ընդառաջ է գալիս բեռնատար ավտոմեքենա: Նա ստիպված թեքում է ղեկը և թռնում ավտոմեքենայից, որպեսզի չընկնի կիրճը:

2003 թ. – վերջին 40 տարվա ընթացքում, Սելակն առաջին անգամ գնում է լոտոյի տոմս և ՇԱՀՈՒՄ Է 1 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2724 | 0 | 0
Facebook