Loading...

Articles

Մոսկովյան գետնանցումում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

23:56, Sunday, 29 July, 2012
Մոսկովյան գետնանցումում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

Մոսկովյան ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում շաբաթ օրը մետրոյի «Սպորտիվնայա» կայարանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայությանը:

Ներկայումս ոստիկանությունն ուսումնասիրում է դիտարկման տեսախցիկների ձայնագրությունները: Փաստով ոչ ոք ՆԳ մարմիններին չի դիմել, բուժհաստատություններից եւս տուժածների մասին հաղորդում չի ստացվել: Այդուհանդերձ, գործակալության զրուցակիցն ասել է, որ ստուգումներ իրականցվում են, որից հետո համապատասխան ընթացակարգային որոշում կկայացվի:Միաժամանակ բջջային հեռախոսով արված` ծեծկռտուքի վերաբերյալ տեսանյութերը «շրջում են» համացանցում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3523 | 0 | 0
Facebook