Loading...

Articles

Չինաստանի երկինքը մանուշակագույն է դարձել անձրեւներից

23:54, Sunday, 29 July, 2012
Չինաստանի երկինքը մանուշակագույն է դարձել անձրեւներից

Վերջին շրջանում Չինաստանին պատուհասած ջրհեղեղներից հետո բնակիչները տարերքի նոր հարվածի են սպասում: Զանգվածային խուճապի պատճառ է դարձել երկնքի ոչ սովորական գույնը, որը կալիումի պերմանգանատի լուծույթ է հիշեցնում:

Ինչպես հաղորդում է «The Epoch Times»-ը, Weibo-ում ձայնագրություն է հայտնվել, որում հեղինակը հիշեցնում է 1976թ. Տյանշանում ավերիչ երկրաշարժի մասին, որի ժամանակ զոհվել էր ավելի քան 250 հազ. մարդ: Նա գրել է, թե պարզել է, որ երեւույթի պատճառը մի քանի օր շարունակ ուժեղ անձրեւներն են եղել. «Google-ում ես նկատեցի, որ երկրաշարժից առաջ Տյանշանում եւս երկինքը մանուշակագույն էր»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, վերջին օրերին Չինաստնում ջրհեղեղի զոհ է դարձել մոտ 180 մարդ, 45-ը համարվում է անհետ կորած:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
9997 | 0 | 0
Facebook